Նախարար Պապիկյանը՝ Արարատի մարզի գյուղեր է այցելել, եղել Նախիջեւանի ուղղության հենակետում

Այցի  ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ   շրջայց է  կատարել   մարզի 3 տարածաշրջանների առավել խոշոր համայնքներում, հանդիպումներ ունեցել 92 համայնքների ղեկավարների հետ, քննարկել համայնքներում կատարված աշխատանքները, առաջնահերթ և երկարաժամկետ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ 

Նախարար Պապիկյանն իր այցը  մեկնարկել է  Այնթափ համայնքից, այնուհետև եղել է  Նորաշեն, Այգեստան, Աբովյան, Մասիս, Հովտաշատ համայնքներում: Աշխատանքային այցի երկրորդ օրը  նախարարը եղել է  Արտաշատ, Վեդի, Արարատ համայնքներում,  որտեղ  վերջիններիս ղեկավարներին է ներկայացրել այցի նպատակը՝ նշելով, որ նման անմիջական հանդիպումների  միջոցով հստակ ուրվագծվում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավասության շրջանակներում գտնվող  համայնքների առաջնային խնդիրները և այն խնդիրները,  որոնց լուծումը պահանջում է համագործակցություն  գործընկեր գերատեսչությունների հետ:     

Համայնքների ղեկավարների կողմից զեկուցվող խնդիրներն  առավելապես վերաբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բացակայությանն ու  ոչ պատշաճ ապահովմանը, ճանապարհաշինությանը, աղբահանությանը, ինչպես նաև բարձրաձայնվել են  կրթական և մշակութային հաստատություների կառուցման,  վերանորոգման ու ջեռուցման հետ հետ կապված հարցեր։  Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են առկա հիմնախնդիրները լուծելու գործնական առաջարկներ, գնահատվել են  համայնքների խոշորացման դրական և բացասական հետևանքները։ Տեղում ընթացիկ մի շարք հարցեր կարգավորելու համար նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։ 

Չանտեսելով սոցիալ-մշակութային խնդիրների լուծումը` նախարարը շեշտել է, որ այս փուլում առաջնային է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը։  «Հանրապետության և կառավարության համար էական նշանակություն ունի  համայնքների տնտեսական զարգացումը, իսկ տնտեսական զարգացման համար մեծ դերակատարում ունեն ենթակառուցվածքները, ուստի մենք շեշտադրումը պետք  է կատարենք հենց սրա վրա»,- ասել է նախարարը։

 Սուրեն Պապիկյանը միաժամանակ կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, դոտացիաներից և սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունը և շեշտել դրանց  նպատակային օգտագործման  անհրաժեշտությունը։  Նախարարը հորդորել է համայնքապետերին`  բնակիչների հետ հարաբերություններում լինել բաց, գործունեությունը դարձնել թափանցիկ, հասարակությանը տեղեկացնել կատարված աշխատանքների ամբողջական պատկերը։ 

Հանդիպումների ավարտին նախարարը հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն լուծված հարցերի շուրջ։

Մարզի արդյունավետ կառավարումն  ապահովելու հարցում նա կարևորել է մարզպետ Գարիկ Սարգսյանի դերակատարումը, նշելով, որ վերջինիս հետ համատեղ աշխատանքը տալու է ցանկալի արդյունքներ։

Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար`  ընդգծելով խնդիրներին տեղում ծանոթանալու և հանդիպումներ ունենալու ընտրված ձևաչափի արդյունավետությունը։

Երկօրյա այցի ընթացքում նախարարը եղել է նաև Աբովյան, Արարատ համայնքների մշակույթի  տներում, Մասիս քաղաքում ծանոթացել տեղի ընտանեկան սպորտային համալիրի կառուցապատման աշխատանքներին։

Շրջայցի ճանապարհին հանդիպել է համայնքի բնակիչներին, զրուցել նրանց առօրյա խնդիրների և բերքի իրացմանն առնչվող աշխատանքների մասին: 

Սուրեն Պապիկյանի  այցի վերջին կանգառը  եղել է սահմանամերձ Երասխավան համայնքը, որտեղ նախարարն այցելել է  նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ, եղել է համայնքի դպրոցում, ծանոթացել սահմանամերձ գոտու իրավիճակին։

Տպել
1548 դիտում

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին