Փոշիացրել են սոցնպաստները․ ոստիկանները բացահայտել են շուրջ 14․6 մլն դրամի յուրացման դեպք

Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռեւազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը եւ Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչ օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձեւակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ եւ համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ, ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները եւ փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ:

Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Տպել
3505 դիտում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում