«Միսս ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլա Թամարյանը

Հայաստանը «Միսս ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի մոդել, դերասանուհի 23-ամյա Ռոմելլա Թամարյանը: Միջազգային ստուգատեսն այս տարի կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 18-27-ը: 

Հայ գեղեցկուհի Ռոմելլա Թամարյանը ծնվել է 1995 թվականին: Սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Ունի բազում նախասիրություններ, այդ թվում՝ զբաղվում է դիմահարդարմամբ: Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում:

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է՝ բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձեւության եւ կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն:

Մրցույթի նպատակներից է նաեւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտներում: Այս տարի եւս գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Ղազախստան:

Միջոցառմանը ելույթ կունենան նաեւ հայտնի ու ճանաչված աստղեր: Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից:
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում: «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է:

Նշենք, որ կազմակերպիչները ցանկացել են միջոցառումն անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այդ հարցով դիմել են Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման կոմիտեին եւ հիմնադրամին: Բայց պետական մարմինները որեւէ հստակ պատասխան չեն տվել։

Տպել
4648 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է