Հրայր Թովմասյանի ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահ. խախտվել է սահմանադրական օրենքը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանի կայքում տեղադրված 18 հունիսի 2018 թվականի աշխատակարգային որոշումից՝ 2018 թվականի հունիսի 15-ից դադարեցվել են ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ՀՀ ՍԴ դատավորի լիազորությունները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

Այս կապակցությամբ հետաքրքրական է, թե արդյո՞ք օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում տեղի են ունեցել ՀՀ ՍԴ նոր փոխնախագահի ընտրությունները, ովքեր են եղել առաջադրած կամ ինքնաառաջադրված թեկնածուները, ինչպիսին է եղել քվեարկության ընթացակարգը, ինչպիսի արդյունքներ են արձանագրվել, եւ եթե ընտրություններ եղել են՝ ապա ինչու դրա մասին ՍԴ կայքում տեղադրված չէ աշխատակարգային որոշում կամ որեւէ այլ հրապարակային տեղեկատվություն:

Իրականում, ՍԴ փոխնախագահ ընտրելու փորձ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կատարել է, սակայն քվեարկությունը տապալվել է: Մեր տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին, սակայն 7  դատավորից բաղկացած ՍԴ կազմը չի կարողացել երկու փուլային քվեարկությամբ փոխնախագահ ընտրել:

Մեզ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իր զինակից, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին: Խոսքը նույն Ալվինա Գյուլումյանի մասին է, որի՝ ՄԻԵԴ-ում որպես դատավոր Հայաստանը ներկայացնելու ժամանակ կայացվեց Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու գործով հայտնի դատավճիռը:

Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաեւ այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը՝ ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի:

Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն Հրայր Թովմասյանի դիրքերը հասկանալի պատճառներով թուլացել են: Ուստի, նա որոշել է այլ ճանապարհով գնալ: Նախ, այնպես է կազմակերպել, որը նիստը չարձանագրվի: Այնուհետեւ հունիսի 25-ի նիստի ժամանակ առաջարկել է փոխնախագահի պաշտոնում առաջադրել բոլոր դատավորների թեկնածությունն ու երկու փուլով ընտրություն կատարել:

Արդյունքները չեն բավարարել ակնկալիքները: Երկու փուլով ընտրությունից հետո ոչ Ալվինա Գյուլումյանը, ոչ էլ որեւէ այլ թեկնածու չեն կարողացել ստանալ օրենքով սահմանված ձայների անհրաժեշտ 2/3-ը: Այնուհետեւ, բոլորը սուս ու փուս հեռացել են, կարծես ոչինչ չի եղել: Հակառակ պարագայում գոնե պետք է թեկնածությունների առաջադրման նիստի ու անցկացված քվեարկության արձանագրությունը լիներ, ինչպես նաեւ պաշտոնական մամուլի հաղորդագրություն:

Այլ կերպ ասած, ՍԴ ղեկավարությունը փորձում է «ծածկադմբոց» անել փոխնախագահի տապալված քվեարկությունը, ինչպես նաեւ օրենքի խախտման փաստը, քանի որ փոխնախագահի ընտրությունը պետք է կատարվեր տասնօրյա ժամկետում: Մեր տեղեկություններով՝ այժմ ՍԴ-ում կանոնակարգ են մշակում եւ պատրաստվում նոր քվեարկություն անցկացնել: Թեեւ Սահմանադրությունը հստակ սահմանել էր ՍԴ փոխնախագահի ընտրության ժամկետը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը խախտել է նաեւ Սահմանդրության դրույթը:

Տպել
4606 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել