ՄԻՊ-ում ստացվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից քաղաքացիներին չիրազեկելու վերաբերյալ բողոքներ

03/07/2018 schedule19:18

Վերջին օրերին Երևանից եւ մարզերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պաշտոնական կայքէջից:

Ավելի վաղ ՀԺ-ն տեղեացրել էր, որ արդեն մի քանի օր է՝ ջուր չունենալու խնդրով ՀՀ քաղաքացիները պարբերաբար ահազանգ են հնչեցնում եւ բողոքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների անտարբեր վերաբերմունքից ու անպատասխանատու աշխատաոճից: Արդյունքում դիմումներ են ուղղվել ՄԻՊ-ին:

 Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա մտահոգություններն այն մասին են, որ առանց քաղաքացիներին նախապես ծանուցելու իրականացվում են ջրանջատումներ, իսկ ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ պատշաճ իրազեկում չի ապահովվում: Բացի այդ, ջրամատակարարումը վերականգնելուց հետո ծորակից կեղտաջուր է հոսում։

Ըստ բողոքների՝ բնակելի շենքերում խմելու ջրի ճնշման բավարար չլինելու պատճառով ջուրը անհրաժեշտ չափով չի բարձրանում վերևի հարկեր։ Բողոքներ են առկա նաեւ այն մասին, որ հնարավոր չի լինում թեժ գծի միջոցով պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

 Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները տալիս են իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության մասին հիմքեր եւ վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:   

 Համապատասխան  գրություններ են հասցեագրվել ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների, ինչպես նաև դրանց պատճառների մասին քաղաքացիներին պատշաճ չիրազեկելու հարցերի վերաբերյալ:

Տպել
2548 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ