Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանը 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում, ընկերության սեփականատիրոջ և հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

Տպել
2779 դիտում

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին