ԿԳ նախարարը Ռուսաստանի դեսպանի հետ խոսել է դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդրի մասին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ, Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի կրթության եւ գիտության ոլորտում առկա ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը եւ ընդլայնմանը:

ԿԳ նախարարը նշել է, որ կրթության ոլորտը նոր կառավարության առաջնահերթություններից է եւ այդ համատեքստում ընդգծել է, որ արդեն կրթության տարբեր աստիճաններում նախանշվում են համագործակցության որոշակի ուղղություններ ու նախագծեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԴ  դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝  Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ գիտակրթական ոլորտում ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլեւ դրանք առավել զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ռուսերենի դասավանդման խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացումը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է, միաժամանակ շեշտելով, որ իրականացվող համակարգային բարեփոխումները նպաստելու են դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների որակի բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցյալ տարի, Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, ընդունվեց Ռուսերենի դասավանդման հայեցակարգ, որն առաջացրեց շատ բուռն արձագանք հանրության շրջանում: Շատ մասնագետներ դեմ դուրս եկան այդ փաստաթղթի ընդունմանը, այդ թվում՝ ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս, որպես Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արայիկ Հարությունյանը նշում էր, ոչ ներկայացված հայեցակարգում «վտանգավոր դրույթ կա», որով փորձում են շրջանցել Լեզվի եւ հանրակրթության մասին օրենքով օտարալեզու դպրոցների սահմանափակումը: «Հայեցակարգով հիմք են դնում, որով շատ շուտ կարող են գալ եւ ասել, որ Հանրակրթության մասին օրենքը պետք է փոխվի եւ օտարալեզու դպրոցների թիվը պետք է փոխվի: Հիմա օտարալեզու դասարանների միջոցով փորձում են ռուսաց լեզուն տարածել, թիվը կմեծացնեն, հետո կասեն՝ պահանջարկը կա»,- ասում էր նա՝ ու հավելում, որ այս հայեցակարգը ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փորձ է:

Մինչ այսօր, սակայն Հարությունյանը՝ որպես ԿԳ նախարար, չի անդրադարձել Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին եւ չի խոսել դրա չեղարկման անհրաժեշտության մասին:

Տպել
1547 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում