Ռազմական գիտությունների զարգացման խնդիրները

04/07/2018 schedule15:47

Կարեւորագույն խնդիրը այն է, որ ներկայումս ռազմական գիտություն հասկացությունը Հայաստանի Հանրապետությունում հստակ սահմանում չունի, չկա համապատասխան գիտական խորհուրդ: Դրա պատճառը հանդիսանում է այն հանգամանքը, որ այս ոլորտում գիտական վերլուծություններ չեն կատարվում, եթե կան որեւէ տպագիր կամ էլեկտրոնային աշխատություններ, ապա դրանք հիմնականում թարգմանություններ են ռուսերենից կամ սիրողական մակարդակի են, ինչի արդյունքում տերմինների սխալ կամ ուղիղ իմաստով թարգմանության հետեւանքով ստացվել են մտքային սխալներ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առկա մասնագետների մոտ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերազանցապես գերակշռում է խորհրդային դպրոցի ազդեցությունը, որը բավականին նեղացնում, սահմանափակում է ռազմական գիտություն հասկացության շրջանակները:

Ըստ ռուսական (խորհրդային) դպրոցի ռազմական գիտությունը գիտելիքների համակարգ է պետությունների, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի միջեւ վարվող պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին։ Ռազմական գիտության տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ։ 

Նույնիսկ մակերեսային ուսումնասիրելով ռազմական գիտության զարգացման պատմությունը տեսնում ենք, որ մինչեւ 19-րդ դարի վերջը ռազմական գիտություն ասելով հասկացել են այն, ինչը ներկայումս մեր մոտ առավել ընդունված է անվանել ռազմարվեստ: Իսկ ռազմական գիտության երկու մեծագույն հանճարների`Սուն Ցզիի (Ք.Ա. 6-րդ դար, Չինաստան) եւ Կարլ Կլաուզեւիցի (18-19-րդ դար, Պրուսիա) աշխատությունները կրում են համարյա նույն անունը (Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը», Կարլ Կլաուզեվիցի «Պատերազմի մասին»:): Ի հարկե բովանդակային առումով դրանք էապես տարբերվում են իրարից, նամանավանդ, որ այդ երկուսի մեջ կա համարյա 2500 տարվա տարբերություն, սակայն նրանց աշխատություններում ուսումնասիրությունների առարկան հանդիսացել է ռազմարվեստի տեսությունը, ինչը ըստ խորհրդային դպրոցի ներկայացուցիչների ռազմական գիտության մի տարնն է կազմում: 

Գիտական տեսանկյունից առաջին հերթին սխալ է հենց անվանումը` ռազմական գիտություն: Առավել ճշգրիտ կլինի անվանել ռազմական գիտություններ, քանի որ ինչպես մնացած բոլոր գիտությունների դեպքում է, այնպես էլ ռազմական ոլորտը չափազանց ծավալուն եւ լայնամասշտաբ է, ինչը ոչ միայն չի կարող տեղավորվել մեկ գիտության սահմաններում, այլեւ նման մոտեցումը հակագիտական է: Միեւնույն գիտության մեջ չեն կարող տեղավորվել ռազմական բժշկությունը, ռազմական կառավարումը, ռազմարվեստը կամ զինվորական մանկավարժությունը: Սրանք ունեն մեկ ընդհանուր մաս, բոլորը ռազմական են, այսինքն ուղղված են կոնկրետ ռազմական շահերին, սակայն բովանդակային եւ գործառույթային առանձնահատկություններով հանդիսանում են իրարից էապես տարբերվող գիտությունների ճյուղեր:

Ռազմական գիտությունն այս կառուցվածքով կարող էր գործել խորհրդային հասարակարգում, որտեղ ցանկացած գիտության զարգացման հիմքում ոչ թե դրված էր գիտությունը այլ կոմունիստական գաղափարախոսությունը եւ սոցիալիստական հասարակարգը: Ժամանակակից պայմաններում պետք է հստակ հասկանանք, որ ռազմական գիտության ճյուղերը առավել բազմազան են եւ պետք է ունենան ճշգրիտ գիտական ուղղվածություն:

Ինչպես արդեն ասացի, մեր իրականության մեջ դեռեւս գերիշխող է հանդիսանում ռուսական կամ խորհրդային ռազմական գիտության դպրոցը, որի ուղղվածությունը փոքր ինչ դուրս է մնում տրամաբանությունից: Ցավոք, ստիպված եմ նշել, որ այսօր Հայաստանի հանրապետությունում նույնիսկ այս դպրոցը, իր բոլոր թերություններով հանդերձ, զարգացում չի ապրում, սահմանափակ թվով ռազմական գիտությունների թեկնածուներ կան, որոնք իրենց գիտական կոչումները պաշտպանել են Ռուսաստանում: Այս տեպերով ընթանալով Հայաստանում ռազմական գիտական կոչումներ շնորհել երեւի թե չկարողանանք մոտակա տասնամյակներում:

Խնդիրը նրանում չէ, որ չունենք այն կադրերը, որոնք զբաղվում են ռազմական գիտություններով, այլ նրանում է, որ եւ՛ ՊՆ-ն, եւ՛ կառավարության համապատասխան մարմինները բավարարվում են նրանով, որ բավականին մեծ թվով գիտնականներ կան ռազմամասնագիտական գիտությունների գծով եւ թվային տվյալներով բանակը ունի համապատասխան քանակությամբ եւ՛ գիտության թեկնածուներ, եւ՛ դոկտորներ: Եվ ոչ ոքի չի հետաքրքում այն փաստը, որ նրանք բժիշկներ, հոգեբաններ, ինժեներներ, տնտեսագետներ, քաղաքագետներ կամ այլ նմանատիպ մասնագիտությունների գիտնականներ են, իսկ ռազմավարներ, մարտավարներ, զորքերի կառավարման մասնագետներ ընդամենը մի քանի հոգի են: Խաղաղ եւ պատերազմական ժամանակ զորքերի կառավարման հետ կապված խնդիրները իրենց գիտական աշխատություններում պետք է զարգացնեն հենց այս բացակայող մասնագետները: Մենք բանակում կարող ենք ունենալ տասնյակ, հարյուրավոր քաղաքագետներ ու ինժեներներ, սակայն, մարտի ընթացքում զորքերի կիրառման վերաբերյալ գիտական վերլուծություններ նրանցից ոչ մեկը չի կարող կատարել: Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ մենք շարունակում ենք կիրառել զորքերի մարտական կիրառման խորհրդային մոդելը, որը մեր բանակի համար առավել քան կործանարար է:

Ռազմական գիտությունների հանդեպ նման սիրողական մակարդակի մոտեցման արդյունքում է, որ մենք առ այսօր զորքերի մարտական կիրառման նորմատիվային հաշվարկներում առաջնորդվում ենք դեռեւս անցած դարի 70-ականներին խորհրդային բանակի համար մշակված տարբերակներից: Մարտական կանոնադրությունները իրենցից ներկայացնում են ռուսերենից անհաջող թարգմանություններ, որոնք կոնցեպցիոն փոփոխությունների չեն ենթարկվել սկսած առաջին համաշխարհային պատերազմից առ այսօր: Դրանք գրված են ռուսական հարյուրավոր կիլոմետրերով ձգվող հարթավայրերի եւ միլիոնավոր մարդկային ռեսուրսներ ունեցող երկրի բանակի համար: Հետեւաբար գիտական խորը վերլուծությունների եւ մշակումների հիմնաքարը պիտի լինի մեր տարածաշրջանի տեղանքի առանձնահատկությունների եւ մարդկային ռեսուրսների խիստ սահմանափակ հնարավորությունը: Ի վերջո անցած Արցախյան պատերազմը եւ ապրիլի քառօրյա պետք է ենթրկվեն գիտական վերլուծության եւ մարտական կանոնադրությունների փոփոխությունները պետք է ունենան գիտական հիմնավորումներ, այլ ոչ թե կատարվեն պարզապես նրա համար, որպեսզի ցուցադրենք, թե մենք իրականացրել ենք փոփոխություններ, մեր առջեւ դրված խնդրի կատարման մասին հերթական նշումը կատարելու համար:

Հրաչյա Պետրոսյանց

Ռազմական փորձագետ, պահեստի փոխգնդապետ

Տպել
3141 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը