Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Մքդոնալդը կայցելի Հայաստան

04/07/2018 schedule17:05

2018թ. հուլիսի 6-ին ՄԹ արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Մշտական քարտուղար եւ Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդն առաջին անգամ կայցելի Հայաստան։

Ինչպես հայտնում են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, Սըր Սայմոնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը եւ ՄԹ աջակցությունը Հայաստանին։

Սըր Սայմոնը «Դիվանագիտությունը 21-րդ դարում» թեմայով ելույթ կունենա Հայաստանի դիվանագիտական դպրոցի ապագա դիվանագետների համար։ Նա նաեւ հանդիպում կունենա ՄԹ կրթական ծրագրերի շրջանավարտների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Իր այցին ընդառաջ` Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդն ասել է. «Ես ուրախ եմ այցելելու Հայաստան՝ մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունն ընդգծելու նպատակով։ Առկա են համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հարկ է օգտվել Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց»։

Սըր Սայմոնի այցը հաջորդում է ՄԹ գործարար պատվիրակության այցին: Վերջինս տեղի է ունեցել հունիս ամսին, Վրաստանում եւ Հայաստանում ՄԹ առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ` նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական գործարարության համար առկա հնարավորությունները։

Տպել
775 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար