Հողերի դեգրադացման դեմ պայքար. ՀՀ-ին հատկացվել է 7.4 մլն դոլար

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:

Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները եւ մեկնարկելու նոր գործառնական շրջանը:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի 6-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման եւ հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Նախարար Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում դոնորների, անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ տեսակետները կիսելու նման  հնարավորությունը:

Բնապահպանական հիմնախնդիրները փոխկապակցված են մարդկային կյանքի որակի, տնտեսական եւ սոցիալական իրավիճակների հետ: Կարեւոր է նշել, որ աղքատությունը բնապահպանական կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ աղքատության կրճատումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ  բնապահպանական խնդիրների լուծման գործում»:

Բնապահպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ազգային բնապահպանական եւ տնտեսական որոշումներ կայացնող ինստիտուտների կարողությունների հզորացմանը նպաստելու համար:

Խորհրդաժողովի ընթացքում բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Տպել
750 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն