Բաց նամակ Գյումրիից. դիրքերում մահացած զինվորի պապը Նիկոլ Փաշինյանից պահանջ ունի

ՀԺ-ին դիմել եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է ուղղել գյումրեցի Ֆերդինանտ Սարգսյանը եւ պահանջել արդար դատաքննություն: Նամակի հեղինակը 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող գյումրեցի Մարտին Գրիգորի Խաչատրյանի պապն է: Տղայի ծնողներին ասվել էր, որ Մարտինը դիրքում ինքնասպան է եղել, սակայն ծնողներն ու հարազատները, ինչպես դեպքի եւ դրան հաջորդած օրերին, այնպես էլ այսօր պնդում են, որ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ եւ վստահ են, որ կատարվածը սպանություն է եղել, ինչը փորձում են կոծկել պատասխանատուները:

Հիշեցնենք, որ Մարտին Խաչատրյանը ծառայության էր մեկնել առողջական խնդիրներով: Նրա համար սահմանված է եղել սահմանափակ ծառայություն: Մայիսի 25-ին ՀԺ-ի հետ զրույցում Մարտինի պապը պատմել էր հետեւյալը. «Մանուկ հասակից բրոնխների հիվանդությունը առաջ է եկել, հետո ինքը մինչեւ 12 տարեկանը թոշակավորված է եղել, հիվանդության թոշակ է ստացել: Իրա մաման, ախպերը, ինքը Ռուսաստանի քաղաքացի են, եթե ուզենային, հանգիստ կերտային ընտեղ էլ կապրեին: Վայենկամատը կանչեց, թե ձեր տղեն Հայաստան կսորվի, մեր քաղաքացին է: Զինապարտ է, բդի գա բանակ: Բայց իրան տանելու իրավունք չունեին: Հետաձգեցին մի տարի, ձեւակերպեցին սահմանափակ ծառայություն, այսինքն՝ շարքային, քայլելու իրավունք չուներ, վազելու իրավունք չուներ: Պոստ ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքեր ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքերում ինքը շնչահեղձ կեղներ: Ըստեղ, որ շնչահեղձ կեղներ, ընդեղ ինչ բդի եղնիր էդ բարձրության վրա»:

Տղան կենտրոնական հավաքակայանում հիվանդացել եւ մոտ մեկ ամիս բուժվել է, այնուհետ ծառայության անցել Սիսիանում: Գյումրու զինվորական կոմիսարը եւս ասել էր, որ Մարտին Խաչատրյանն առողջական խնդիրներ է ունեցել, սակայն ծառայությունը թույլատրելի է եղել՝ սահմանափակումով:

«Իրեն տրված է սահմանափակում 26-ի Դ կետով, որով սահմանվում է հետեւյալը՝ ֆիզիկական պատրաստությունը կազմակերպվում է՝ հիմք ընդունելով չթույլատրվող ֆիզիկական վարժություն՝ վազք՝ 1000 մ, 400 մ: Սա արդեն մեզ չի վերաբերվում, զորամասում սա անգիր գիտեն, կա բժիշկ, երբ որ սահմանափակում են, ինքն իր առողջական գրքույկի մեջ ազատում է զինծառայողին այդ վարժություններից»,- որոշումն ընթերցում է Գագիկ Խաչատրյանն ու անպատասխան թողնում հարցը, թե արդյո՞ք ունեցել է Մարտին Խաչատրյանը դիրքերում լինելու իրավունք:

Ծառայության 10 ամիսների ընթացքում Մարտինի հիվանդությունը մշտապես սրացել, հետո նահանջել է: «Տղայի ֆիզիկապես թույլ լինելու մասին հրամանատարներն էլ գիտեին»,- ասում է Մարտինի պապը՝ Ֆերդինանտ Սարգսյանը: Զինվորի մորեղբայրն էլ պատմում է, որ դեպքի նախորդ օրը խոսել են դիրքերում գտնված Մարտինի հետ, շատ հիվանդ է եղել, անընդհատ հազացել ու շնչահեղձ է եղել, նաեւ բարձր ջերմություն է ունեցել: Մորեղբայրը նաեւ նշում է, որ իրենք մշտապես Մարտինին տուփերով դեղորայք են ուղարկել, առանց դրանց տղան չէր դիմանա: Պատմում են նաեւ, որ երբ մայիսի 21-ին, այսինքն՝ մինչ տղայի մահանալը, Մարտինի մայրը՝ Նարինեն, խոսել է տղայի հետ, ասել է՝ հիմա Հայաստանում ամեն ինչ փոխվել է, դիմում գրենք վարչապետին, խնդրենք՝ կամ մոտ գաս, կամ բուժեն, նոր գնաս: Մարտինն ասել էր՝ պետք չէ, արդեն 10 ամիս է անցել, հարմարվել է:

Ստորեւ ներկայացնում ենք Մարտին Խաչատրյանի պապիկի՝ Ֆերդինանտ Սարգսյանի Բաց նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Թոշակառու Ֆերդինանտ Սարգսյանից

Ք.Գյումրի, Ղարսի խճուղի, տուն 17

«Պարոն Վարչապետ, թոռանս՝ Մարտին Գրիգորի Խաչատրյանի, Սիսիանի գնդում կատարված սպանության բացահայտման համար քանի որ արձագանք չկա, նշանակում է դիմումներս Ձեզ չեն հասել: Դրա համար էլ Ձեզ դիմում եմ բաց նամակով: Քննիչի պահվածքից հասկացա, որ սպանության բացահայտումը նրան ձեռնտու չի, նա կփորձի եղելությունից շեղվել: Համոզված եմ նաեւ, որ քննիչը  չի պատասխանի այն հարցերին, որոնք թոռանս կորստի պատճառ են հանդիսացել…

Ինչու՞ մանկությունից հիվանդին, որը 4 տարի թոշակ է ստացել, հիվանդանոցից զորակոչեցին բանակ՝ սահմանափակ ծառայության: Ինչու՞ սահմանափակ ծառայության փոխարեն, զենքին չտիրապետող հիվանդ զինվորին ուղարկեցին դիրքեր: Վերջապես, ինչու՞ թոռանս սպանության օրը կարգ ու կանոնին հետեւող հերթապահ սպան, դիրքերը լքել, գնացել էր տուն:

Հարգելի պարոն վարչապետ, ինքնասպանությունը բացառված է, թոռս ոչ մի անգամ չի դժգոհել, տղամարդու պես դիմացել է թե՛ հիվանդությանը, թե՛ դժվարություններին: Ընդհակառակը, միշտ մեզ հանգստացրել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:

Բացի դրանից, ինքնասպանը փորին կրակելու փոխարեն գլխին կկրակեր, որպեսզի ոչինչ չզգար: Իմ վարկածը հետեւյալն է. 12 օրվա հերթապահությունից հետո հիվանդությունը նրան ուժասպառ էր արել, եւ նա անկախ իր կամքից պոստում քնել է: Առիթից օգտվելով մարդասպանը ցանկացել է կողոպտել, զենքը եւ հեռախոսը տանել: Երեւի թոռս արթնացել, դիմադրել է, դե նա էլ սպանել է, հետքերը մաքրել եւ փախել:

Ես համոզված եմ, որ քննիչը միտումնավոր ձգձգում է հետաքննությունը, որպեսզի վկա զինվորները զորացրվեն, եւ ոչինչ պարզել հնարավոր չլինի:

 Հարգանքներով Ֆ. Սարգսյան

Տպել
6927 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան