Վալերի Օսիպյանն այցը ճանապարհային ոստիկանություն (լուսանկարներ)

Հուլիսի 4-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանության պետը նախ եղավ օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ աշխատանքը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի 177 թեժ գիծը ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Վալերի Օսիպյանը ծանոթացավ նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանությունում կայացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության անցած ուղին» գրքի շնորհանդեսը:
Գրքում առաջին անգամ ի մի է բերվել և հանգամանորեն ներկայացվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավելի քան 80 տարվա կատարած աշխատանքը:


Ելույթներ ունեցան ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, գրքի խմբագիրը և ոստիկանության վետերաններ, որոնք կարևորեցին հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը: Նշվեց, որ հավաքագրվել և ժողովածուում ամփոփվել են արխիվային բացառիկ նյութեր:


Ճանապարհային ոստիկանության մասնագիտական տոնի և գրքի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Միջոցառման ավարտին ոստիկանության պետը գրքի հեղինակին պարգևատրեց «Ոստիկանություն 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Տպել
2090 դիտում

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

Խոշոր ավտովթար Քեթիի ոլորաններում. կան զոհեր

Շուրջ 1 մլն դրամի յուրացում. ՔԿ-ի նոր բացահայտումը Կոտայքի մարզում

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Արաբկիրում հայրը դանակահարել էր որդուն

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է