Դաշտային վարժանք Ախթալայի կոմբինատում. պայմանական երկրաշարժ ու փլուզում՝ լի վտանգներով

04/07/2018 schedule23:30

Հուլիսի 4-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպել էր դաշտային ուսումնավարժություն՝ «Պոչամբարի պատվարի վթարի դեպքում հակազդման գործողությունները և հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ տեղեկության տրամադրման արդյունավետությունը Հայաստանի և Վրաստանի միջև» թեմայով:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝
• ստուգել անդրսահմանային հնարավոր ազդեցության վտանգ պարունակող արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկության տրամադրման շղթայի արդյունավետությունն ազգային և միջազգային մակարդակներոմ (Հայաստանի և Վրաստանի միջև).
• փորձարկել ՄԱԿ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վթարային իրավիճակների ազդարարման ստուգաթերթը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ դրա բարելավման ուղղությամբ.
• ստուգել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստվածությունն ու կոմբինատի ներքին/արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը.
• կատարելագործել արձագանքող ուժերի համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակման գործընթացը:

Վարժանքին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Լոռու ՄՓՎ աշխատակիցներ, Թումանյանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի վթարային ծառայությունը:

Սցենարի համաձայն՝ Լոռու մարզում մի քանի օր շարունակ տեղացած ուժեղ անձրևից հետո տարածքում գրանցվել էր պայմանական 6 մագնիտուտով երկրաշարժ, որի հետևանքով վնասվել էր կոմբինատի «Նահատակ» պոչամբարի պատվարը: Փլուզման հետևանքով տեղի էր ունեցել տարածքի աղտոտում՝ պոչամբարում կուտակված խյուսով և փակվել էր Ճոճկան գյուղ տանող ճանապարհը: Պոչամբարի լցվածքն արտահոսել էր Դեբեդ գետի ավազան՝ լցվելով Դեբեդի վտակ հանդիսացող Նահատակ գետ, ինչը կարող էր հանգեցնել նաև անդրսահմանային ազդեցության: Այդ մասին տեղեկությունը տրամադրվել էր հնարավոր ազդակիր հարևան երկրի՝ Վրաստանի համապատասխան կառույցին:

Սեղմ ժամկետում իրականացվում են բնակչության պաշտպանության համակարգը պատրաստականության բերման միջոցառումներ։ Լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունը ձեռնարկում է պոչամբարի պատվարի կայունացման և վերականգնման աշխատանքներ՝ օգտագործելով համապատասխան ինժեներական տեխնիկա:

Վարժանքին ներգրավված փրկարարներն իրականացնում են բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումներ՝ հետախուզություն, տեղեկությունների տրամադրում, ազդարարում, կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում։

Նշենք, որ վարժանքն ացկացվում էր «Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ՀՀ ԱԻ նախարարությունը և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն։ Ծրագիրը ֆինանասվորվում է Գերմանիայի բնապահպանության նախարարության կողմից: Նպատակն է աջակցել Հայաստանում ու Վրաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ու ոլորտի իրավասու մարմինների կարողությունների զարգացմանը:

Տպել
2186 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան