Գիտեմ, որ ձեզ հետաքրքիր է մեր տրամադրվածությունը. տրամադրված ենք կառուցողական աշխատանքի

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սիսիանի եւ Գորիսի բնակիչների հետ ունեցած հանդիպումներից, նրանց հարցերին պատասխանելուց հետո հանդիպեց նաեւ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:

Փաշինյանը նշեց, որ մենք հիմա շատ կարեւոր փուլում ենք գտնվում, եւ գուցե որոշ անորոշություններ լինեն համայնքների ղեկավարների շրջանում՝ կապված ապագայի հետ.

«Գիտեմ, որ ձեզ հետաքրքիր է մեր տրամադրվածությունը: Ես ուզում եմ ասել՝ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, մենք տրամադրված ենք, որ մեկտեղենք մեր ուժերը եւ իրական փոփոխություններ բերենք Հայաստանին, այնպիսի փոփոխություններ, որ մարդիկ զգան»,- ասաց վարչապետը:

«Ես ուզում եմ մի դիտարկում անել ընդհանուր առմամբ, այսպես կոչված, խաղի կանոնների վերաբերյալ: Հիմա հարուցված շատ գործեր կան, երբ մենք տեսնում ենք, որ համայնքներում շատ տարածված է այն երեւույթը, երբ գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում համայնքների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում: Սա շատ վատ երեւույթ է, եւ ես կոչ եմ անում, եթե այդպիսի երեւույթներ կան՝ օր առաջ վերացվեն, բանը չհասնի նրան, որ իրավապահները գան եւ պատժիչ գործողություններ իրականացնեն: Կարծում եմ՝ սա ձեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը պետք է լինի»,- Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ համայնքապետերը կաջակցեն ու կօգնեն կառավարությանը՝ արդյունավետ աշխատելու հարցում, եւ որ համայնքներին հատկացված գումարները կծախսվեն նպատակահարմար:

Գորիսի Վարդաշեն համայնքի ղեկավարը իր մտահոգությունը հայտնեց, որ նախկին իշխանության «զոռբայության» պատճառով գյուղացիները, ֆերմերները չեն կարողացել իրենց անասուններին հարմար վայրերում արածեցնել: Համայնքապետը խնդրեց վարչապետին զբաղվել արոտավայրերի հարցով, վերջինս էլ ասաց, որ այդ հարցով անպայման կզբաղվեն:

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետին եւ տարածքային զարգացման նախարարին հանձնարարեց մարզի ամեն համայնքից առանձնացնել երկու ամենակարեւոր խնդիրները եւ նպատակադրվել՝ այդ երկու խնդիրներից ամենակարեւորը գործնականորեն եւ արագ լուծել:

Համայնքի ղեկավարները հանդես եկան առաջարկություններով եւ խնդրանքներով: Համայնքների խնդիրները կապված էին ջրամատակարարման ցանցի, գյուղատնտեսության հետ: Փաշինյանն ասաց, որ առաջնահերթ լուծում կտրվեն ամենակարեւոր խնդիրներին:

Տպել
2365 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին