Վարչապետն այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա հանդիպեց Մեղրիի բնակիչներին

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որից հետո վարչապետը գնաց հանդիպելու Մեղրիի բնակիչներին:

Մեղրիում վարչապետը շնորհակալության հայտնեց դրական ընդունելության համար: Ինչպես Սիսիանի եւ Գորիսի բնակիչների հանդիպման ժամանակ, այնպես էլ Մեղրիում, Փաշինյանն ասաց, որ Գյումրիից Երեւան քայլարշավը սկսելիս անընդհատ մեղավորության զգացում են ունեցել այն մարզերի նկատմամբ, որտեղով չեն անցել:

«Ես ուզում եմ ասել, որ այցն ունի երկու նպատակ: Մեկը էմոցիոնալ նպատակ է, մյուսը՝ գործնական: Էմոցիոնալ նպատակը՝ նախ գալ ու տեսնել, թե թավշյա, ոչ բռի, ժողովրդական հեղափոխությունից հետո ոնց եք դուք, արդյոք ձեզ հաղթա՞ծ եք զգում, ձեզ ուժե՞ղ եք զգում, ոնց եք նայում ապագային: Ես շատ ուրախ եմ: Ընդհանրապես շատ են ասում, որ հեղափոխությունից հետո հեսա էդ էմոցիաները կանցնեն, էդ հոռետեսներն էն էլի ասում: Բայց ինչի՞ պիտի անցնեն: Էդ էմոցիան սերն է սեփական հայրենիքի նկատմամբ: Ես գոնե չեմ դադարելու ձեզ, մեր հայրենակիցներին սիրել, կարող եք համոզված լինել: Էնպես որ, բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե կառավարությունը տապալվելու է, էմոցիան անցնելու է, ուզում եմ ասել՝ էմոցիան չի անցնելու, կառավարությունը չի տապալվելու, ամեն ինչ լավ է լինելու, եւ դրանում մի րոպե անգամ չկասկածեք»,-ողջույնի խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց պետական պաշտոններում կանանց ներգրավվածությունն ապահովելու մասին: Նա նշեց, որ սա մեր ամենակարեւոր խնդիրներից է՝ շեշտելով, որ այս հեղափոխությունը մեծապես եղավ նաեւ կանանց շնորհիվ:

Փաշինյանը Մեղրիի բնակիչներին հայտնեց, որ իրենք համայնքների հետ կապված որոշումներ այս այցի շրջանակներում արդեն իսկ ունեն:

«Մենք որոշել ենք, որ համայքներում կապիտալ, բավականին շոշափելի ծրագիր ենք մեկնարկելու՝ սուբվենցիաների գծով: Ո՞րն է սուբվենցիան. սուբվենցիան էն է, երբ համայնքը ինչ-որ ծրագիր է ներկայացնում՝ համայնքում իրականացնելու, եւ նայած դեպքում՝ 40 տոկոսը ֆինանսավորում է համայնքը, 60 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Գորիսում ունեցած քննարկումների արդյունքում որոշեցինք, որ այն գումարներից, որոնք գեներացվում են ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, 10 միլիարդ կներդրվի համայնքներում կապիտալ ներդրուների համար»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Տպել
2578 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին