Մայր Աթոռ մտած ցուցարարները հասել են կաթողիկոսի աշխատասենյակ, ոստիկանություն է ժամանել

Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով:

Մեզ հետ զրույցում Տեր Վահրամ Մելիքյանը իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց.

- Տեր Վահրամ, ի՞նչ վիճակ է տիրում այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում:

- Տխրահռչակ նախաձեռնության անդամները բոլոր պահակակետերում համապատասխան գործողություններ անելով, ունկնդիր չլինելով պահակային ծառայության հորդորներին, ներխուժել են Մայր Աթոռի փակ տարածք, որը Վեհարանի տարածքն է: Այժմ ներխուժել են Դիվանատան շենք, որտեղ գտնվում է Վեհափառ Հայրապետի գրասենյակը եւ նույն պահանջներն են ներկայացնում, ինչ-որ մի քանի շաբաթ է արդեն պահանջում էին:

- Այսինքն՝ Վեհափառի հրաժարակա՞նն են պահանջում:

- Այո:

- Ինչպե՞ս են նրանք ներս մտել, բռնությո՞ւն են գործադրել:

- Որեւէ կարգ չեն պահել, որեւէ պահանջ չեն կատարել, այն իմաստով, որ այս տարածք կարող են մտնել արտոնությամբ, եթե ունեն ժամադրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կամ այլ գրասենյակների պատասխանատուների հետ եւ ուղղակի բռնությամբ ներս են մտել: Ունկնդիր չեն եղել որեւէ պատասխանատուի կոչին եւ հորդորին եւ այժմ Դիվանատան շենքում փորձում են իրենց նույն ոգով նույն գործողությունը իրականացնել:

- Քանի՞ հոգի կլինեն:

- Շուրջ 15-20:

- Տեր Կորյուն աբեղա՞ն էլ է նրանց մեջ:

- Այո, նրանք եկել են Հայր Կորյունի առաջնորդությամբ: Որեւէ տեսակի հորդոր եւ կոչ, այդ թվում նաեւ բարձրաստիճան եկեղեցականների, եպիսկոպոսների, նրանք չեն ընդունում եւ չեն ուզում բացարձակապես, որեւէ բան լսել:

- Ի՞նչ քայլ է ձեռնարկել Կաթողիկոսը, իրավապահներին դիմե՞լ է:

- Այդ մասին մենք կխոսենք հաջորդիվ: Իրավապահներին չենք դիմել, սակայն այս պահին ոստիկանությունն այստեղ է ժամանել` տեղեկանալով նախաձեռնության քայլերի մասին եւ տեսնելով իրենց կատարած քայլերը: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել որեւէ տեսակի բախում:

Տպել
3964 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են