Հուլիսի 2-ից 4-ը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել էր Ավստրիա եւ Շվեյցարիա: Նա մի շարք հանդիպումներ էր ունեցել երկու երկրների գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել էր Իրանի եւ Ավստրիայի համագործակցության համաձայնագիրը:

Սա Իրանի նախագահի՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առաջին այցն էր Եվրոպա, եւ բնական է, որ հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեման հենց այդ համաձայնագիրն է եղել: Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր, որ կմնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում, եթե շարունակի օգուտ ստանալ այդ ծրագրից:

Հուլիսի 5-ին Ռոհանին հեռախոսազրույցներ էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Իրանի նախագահը նրանց իր հիասթափությունն էր հայտնել Իրանին առաջարկված եվրոպական փաթեթի կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Իրանի պահանջներին»:

Նրա խոսքով, փաթեթն իր մեջ ներառում է միայն ընդհանուր դրույթներ, որոնք մինչ այդ էլ հնչեցվել են եվրոպացի գործընկերների կողմից: Ի պատասխան դրան, Անգելա Մերկելը պարզաբանել է, որ առաջարկված փաթեթում ներկայացված են հնարավոր ձեռնարկվելիք տնտեսական միջոցների ուղղությունները, իսկ «մանրամասները կքննարկվեն Վիեննայում կայանալիք նախարարական հանդիպման ընթացքում»:

Հուլիսի 6-ին կայացավ Համատեղ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Մինչեւ հանձնաժողովի նիստը արված հայտարարություններում եվրոպական երկրները շարունակում էին իրենց հավատարմությունն արտահայտել համաձայնագրի դրույթներին, իսկ իրանական կողմը որոշակի զգուշավորություն էր դրսեւորում: Մասնավորապես Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել էր, որ Իրանը կշարունակի կատարել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով իր վրա դրված պարտավորությունները, քանի դեռ դրանով «ապահովված են Իրանի ժողովրդի իրավունքները»:

Նման մոտեցումը թույլ էր տալիս ենթադրություն անել, որ Իրանը վստահ չէ եվրոպական երկրների անաչառության վրա: Այդ տեսակետը բացատրվում էր նրանով, որ Թրամփ-Եվրոպա լարված հարաբերությունների ֆոնին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ եվրոպացիները չեն ցանկանա հավելյալ սրում մտցնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

Համատեղ նիստի ավարտին հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որով վերահաստատեց մասնակից երկրների հավատարմությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում ամրագրված դրույթներին: Նրանք նաեւ ողջունեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մայիսի 24-ի զեկույցը, որը հաստատում էր Իրանի կողմից պարտավորությունների կատարումը:

Կողմերը նաեւ պայմանավորվեցին շարունակել Իրանի հետ ավելի լայն տնտեսական եւ արդյունաբերական կապերի պահպանումը եւ խթանումը, իրանական նավթի եւ նավթամթերքների արտահանումը, ծովային, ցամաքային, օդային եւ երկաթուղային փոխադրումները, Իրանի՝ հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ աշխատող տնտեսական օպերատորների հստակ եւ արդյունավետ աջակցությունը, Իրանում կատարվող ներդրումները եւ դրանց գործնական աջակցությունը: Առանձին կետով նշվում էր Իրանում գործունեություն ծավալող ընկերությունների պաշտպանությունը ԱՄՆ-ի էքստերիտորիալ պատժամիջոցների ազդեցությունից:

Մասնակիցներն ընդգծեցին, որ ԵՄ-ի «արգելափակման կանոնադրությունը» (Blocking Statute) արդիականացման փուլում է գտնվում: Բացի դրանից, Եվրոպայի ներդրումային բանկի արտաքին վարկավորման մանդատը եւս արդիականացվում է՝ Իրանը «ծածկելու» նպատակով:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռքբերվել նաեւ երրորդ երկրներին խրախուսել հետեւել նույն քաղաքականությանը եւ ստեղծել նման մեխանիզմներ Իրանի հետ տնտեսական հարաբերություններում:

Ըստ էության, այս հայտարարությունը պատասխան էր Զարիֆի՝ ավելի վաղ հնչեցրած խոսքին, որում նա կոչ էր անում միջազգային հանրությանը համատեղ դիտարկել Թրամփի՝ «միջազգային բոլոր կանոններին հակասող» գործունեությունը:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Իրանն ու «հնգյակը» պայմանավորվել են շարունակել եւ խորացնել տնտեսական համագործակցությունը՝ դոլարից հնարավորինս անկախ ձեւաչափով:

Եթե Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի մասով հայտարարությունը տրամաբանական է, ապա եվրոպական եռյակի եւ ԵՄ ներկայացուցչի կողմից հստակ հակաամերիկյան շեշտադրումներին հավանություն տալն, առնվազն, անսպասելի է: Եվրոպական կողմի նման վճռականությունը փաստում է այն մասին, որ Եվրոպան հասունացել է ԱՄՆ-ին դիմադրելու համար: Ստեղծված պայմաններում կարելի է սպասել, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն անցնելու է թեժ մթնոլորտում, իսկ դրան հաջորդող Թրամփ-Պուտին հանդիպման ընթացքում Պուտինը մեկ հաղթաթուղթ ավել է ունենալու:

Տպել
3257 դիտում

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. վարչապետը՝ անփորձների կառավարման մասին

Այո, կա վատ կառավարում, բայց դա ոչ միայն մարդկային, այլեւ համակարգային խնդիր է. վարչապետ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, վտանգը կանխելու համար արհեստական քարաթափում է արվել

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)