Հինգ օրն անցավ. ո՞վ է գնել «ՀԷՑ»-երը

07/07/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 6-ի համարում

Արդեն 5 օր է անցել այն օրից, երբ ՌԱՕ ԵԷՍ-ը իր ֆինանսական հաշվետվությունում ազդարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 73 մլն դոլարով գնելու մասին: Ճիշտ նույնքան էլ անցել է այն պահից, երբ «ՀԷՑ»-երում հավաստիացրեցին, թե դա իրականությանը չի համապատասխանում եւ ՌԱՕ ԵԷՍ-ը այն հերքելու է: Երեկվա դրությամբ հերքում դեռ չի եղել: Մինչդեռ այս ժամանակահատվածում ջրի երես են դուրս եկել այդ առքուվաճառքի եւ «ՀԷՑ»-երի նոր սեփականատիրոջ հետ կապված որոշ տեղեկություններ: Ըստ այդմ նոր սեփականատերը ՌԱՕ ԵԷՍ-ի «թոռնիկն է»: Այսինքն՝ «Ինտերէներգոն» «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ իր հերթին ՌԱՕ ԵԷՍ-ի դուստրն է: Ինտերնետում այս ընկերության մասին տեղեկությունների առատություն, մեղմ ասած, չի նկատվում: Սակայն տեղեկությունների համադրումից ստացվում է հետեւյալ պատկերը:

«Ինտերէներգոյի» կանոնադրական կապիտալը 150 հազար դոլար է: Այն գրանցված է Հոլանդիայի օֆշորային գոտիներից մեկում: Ստեղծվել է նախանցած տարի Սլովակիայի էներգետիկ ընկերություններից մեկի մասնավորեցմանը մասնակցելու նպատակով: Հիմնական գրասենյակը գտնվում է մերձմոսկովյան Տուլա քաղաքում, հասցեն՝ Կրասնոարմեյսկիյ պողոտա, 25 տուն (տարածքը վարձակալված է): Գործունեության մասին հստակ տեղեկություններ չկան, եղածից կարելի է ենթադրել, որ զբաղվում է բարձրավոլտ սարքավումների վաճառքով: Եւ ընդամենը: Փաստորեն, ստացվում է, որ մեր «ՀԷՑ»-երի նոր սեփականատերը կասկածելի պայմաններում, կասկածելի տեղում, կասկածելի նպատակով ստեղծված կասկածելի գործունեություն իրականացնող մի ընկերություն է: Ինչ վերաբերում է գործարքին, ապա այստեղ ամեն ինչ առաջվա պես մութ է:

Ըստ որոշ տեղեկությունների, «ՀԷՑ»-երի, թերեւս, արդեն նախկին սեփականատեր «Միդլենդ Ռեսուրսեզը» մի քանի ամիս առաջ մի բարդ կոմբինացիա է իրականացրել. տրոհվել է երկու մասի, որից մեկին անցել են «ՀԷՑ»-երի բաժնետոմսերը, ումից էլ եւ դրանք ձեռք է բերել «Ինտերէներգոն»: Հատուկ ուշադրության է արժանի տեղի ունեցածի շուրջ «ՀԷՑ»-երի մեկնաբանությունը, ըստ որի գործ ունենք ոչ թե առքուվաճառքի հետ, այլ ընդամենը «ՀԷՑ»-երի կառավարումն է փոխանցվել «Ինտերէներգոյին», եւ վերջինս ստացել է ներդրումներ կատարելու իրավունք: Ասվածի մասին լրիվ պատկերացում կազմելու համար ընդամենը բերենք մի քանի թվեր: Երեք տարի առաջ «Միդլենդ Ռեսուրսեզը» ցանցերը գնել է 37 մլն դոլարով: Եւ այսօր դրանց միայն կառավարման իրավունքը վաճառել է կրկնակի թանկ գնով` 73 մլն դոլարով:

Նոր «կառավարիչը», վճարելով 73 մլն դոլար, ստանձնում է «ՀԷՑ»-երի կառավարման գլխացավանքը, փոխարենը ստանում է ներդրումներ կատարելու իրավունք եւ այդ կատարած ներդրումների դիմաց ստացված շահույթը տնօրինելու իրավունք: Եթե կա շահույթը տնօրինելու իրավունք, ապա կա նաեւ ռիսկ` վնասները «տնօրինելու» իրավունք: Այլ կերպ ասած՝ «Ինտերէներգոյի» վճարած 73 մլն դոլարը դեռ ներդրում չէ: Նա պետք է տնօրինի այն շահույթը, որը ստացվելու է այդ 73 միլիոնից դուրս կատարած ներդրումների համար: Եթե գործարքն այսպիսին է, իսկ «ՀԷՑ»-երից ասում են, որ հենց այսպիսին է, ապա այստեղ կա մի քանի տարբերակ: Առաջինը` ի դեմս «Ինտերէներգոյի», «Միդլենդ ռեսուրսեզը» գտել է աշխարհի ամենամիամիտ կազմակերպությանը, որը 73 մլն դոլարով գնում է 40 մլն դոլար արժողությամբ ցանցերում ներդրումներ կատարելու իրավունք, հետն էլ, որպես նվեր, ստանում ամբողջ գլխացավանքն ու ռիսկը:

Մյուս տարբերակն այն է, որ մեր ցանցերը արժեն ոչ թե 40 մլն դոլար, այսինքն՝ այնքան, որքան ժամանակին վաճառել է մեր կառավարությունը, այլ, ասենք, մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ: Այլ կերպ ասած՝ սա այնքան շահութաբեր ձեռնարկություն է, որ այդտեղ ներդրումներ անելու իրավունք ստանալու համար աշխարհահռչակ ընկերությունները, ֆինանսական կոռպորացիաները, բանկերը հերթի են կանգնել եւ հերթում էլ իրար գլուխ են ջարդում: Բայց այդ դեպքում չի հասկացվում, թե ինչու հենց ինքը` «Միդլենդ Ռեսուրսեզը», չի ուզում շարունակի օգտվել այդպիսի աստղաբաշխական շահույթներից եւ ընդամենը 73 մլն դոլարով վաճառել է այդ իրավունքը: Մյուս եւ թերեւս վերջին տարբերակն այն է, որ իրոք տեղի է ունեցել առք ու վաճառք: Չգիտես ինչու, այս վերջին տարբերակն ամենահավանականն է թվում:

Ըստ ՀՀ «էնեգետիկայի մասին» օրենքի, «Միդլենդ Ռեսուրսեզը» իրեն պատկանող «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի միայն 25 տոկոսը կարող է վաճառել առանց ՀՀ կառավարության համաձայնության: Դժվար է ասել, սակայն, թե ինչպիսի սողանցքներ կարելի է գտնել օրենսդրության մեջ: Սա արդեն իրավաբանների խնդիրն է, սակայն այսօր կարելի է պնդել, որ գործարքը դժվար է թե որակվի ապօրինի: Դրանով զբաղվել են ՌԱՕ ԵԷՍ-ի իրավաբանները, որոնց հետ կատակել չի կարելի: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարքի մասին վերջնական որոշումը կայացվել է այս տարվա մարտին` Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ: Դետալները մշակվել են ՌԱՕ ԵԷՍ-ի փոխնախագահ Ռապոպորտի Հայաստան կատարած բազմաթիվ ոչ հրապարակային այցերի ժամանակ: Կարելի է համոզված լինել, որ առաջիկայում էլ շատ հետաքրքիր մանրամասներ կբացահայտվեն այս գործարքի շուրջ:

Հայկ Գեւորգյան

Տպել
3306 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)