Ա. Սարգսյանը հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան Ծաղկաձորում հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով անցկացվող հավաքը, որը կազմակերպվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու ծրագրի շրջանակում, համախմբում է Հայաստանից ու Արցախից, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան քսան երկրից ժամանած շուրջ 400 երիտասարդների։

Հավաքի մասնակիցների հետ շփման ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել ազգային ինքնության, եկեղեցու եւ քրիստոնեության, հայրենասիրության թեմաներին։Խոսելով հայկական ինքնության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր ժողովրդի պատմությունը հպարտանալու շատ առիթներ է տալիս, եւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հպարտանալու նոր հնարավորություն են ստեղծում։ «Աշխարհում քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք կարողացել են հեղափոխական փոփոխություններ իրականացնել առանց ընդհարումների եւ արյան, քիչ են ժողովուրդները, որոնք այսքան հանդուրժող ու գիտակից կարող են լինել։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ՝ լինելու հպարտ հայ, եւ վերջին իրադարձությունները եւս մեկ կաթիլ են ավելացնում մեր հպարտությանը»,- ավելացրել է Արմեն Սարգսյանը։Անդրադառնալով քրիստոնեությանն ու եկեղեցու դերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց նաեւ հիշեցրել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես եկեղեցի չէ. «700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, այն դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը, սերունդներին փոխանցել մեր ազգային ժառանգությունը»։Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին։ Հանրապետության նախագահը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է գալ Հայաստան, նվիրվել երկրին, ազգային ժառանգությունը պահպանելով՝ հզորացնել հայրենիքը։ 

Տպել
1617 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին