Զոհվել է 7, տուժել 89 մարդ. ՀՀ-ում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 507 արտակարգ դեպք. ԱԻՆ

09/07/2018 schedule11:05

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 7 եւ տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Տպել
1245 դիտում

ԱԺ-ում մեկնարկել է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկումը. ելույթ կունենա ՊՆ գլխավոր քարտուղարը

Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը․ վարչապետ

«Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին եւ հայտարարում է միջազգային դրամահավաքի մասին

28 մահ կորոնավիրուսից, եւս 6-ն էլ՝ այլ հիվանդությունից. հաստատվել է 1785 նոր դեպք

ՀՀ Կառավարության նիստում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿԵ

Ստեփանավան քաղաքում հրդեհվել է 500 հակ անասնակեր

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արծվանիկ գյուղում հրդեհի հետեւանքով պաշարված անասնակեր է այրվել, 1 գառ ծխահարվել

Ընդունված բանաձևը կարծում եմ՝ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ