Գտնվել է ատրճանակը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Գազի Կոլյայի» ինքնասպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաեւ հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ որպես պարգեւատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» է, ով «ՃըվՃվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Ոստիկանության փոխանցմամբ, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ  Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,-հայտնել են ոստիկանությունից:

Տպել
4394 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար