«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները երթ են իրականացնում Լոռիում (լուսանկարներ)

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մի խումբ անդամներ եւ Թումանյանի տարածաշրջանի բնակիչներ իրազեկման երթ են սկսել Ախթալա քաղաքից՝ ընդդեմ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի: Ակցիայի մասնակիցները Ախթալայի համայնքապետարանում հանդիպել են քաղաքապետի հետ, ներկայումս շարժվում են Ալավերդի քաղաք: Վաղն արդեն բնակիչները Ալավերդուց կշարժվեն դեպի քաղաք Թումանյան:

Armtimes.com-ի հետ զրույցում «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամ, Ալավերդի համայնքի ավագանու անդամ Հարություն Ձավարյանը հայտնեց, որ երթի նպատակն է իրազեկել Դեբեդի ավազանում ապրող բնակիչներին ՀԷԿ-ի վտանգների մասին. «Ցանկանում ենք բնակչությանը իրազեկել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ՀԷԿ-ը կառուցվի, էկոլոգիական ու սոցիալական մեծ վտանգներ կան, անտառներ կոչնչանան, տուրիզմի մասին ՀԷԿ-ի կառուցումից հետո կարելի է արդեն մոռանալ»,- ասաց Հարություն Ձավարյանը:

Նախաձեռնող խմբի անդամների խոսքով՝ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ՀԷԿ-ի կառուցումը. «Մենք արդեն իսկ նաեւ պաշտոնական ու գործնական լուրջ քայլեր ենք իրականացրել՝ հանդիպումներ ենք ունեցել պատգամավորների հետ, նամակներ ենք ուղարկել տարբեր նախարարություններ, ուղերձ ենք հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայումս կառավարությունից պահանջում ենք, որպեսզի կառավարությունն իր կայքից հեռացնի նախ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, որպես ռազմավարական նշանակության ծրագիր, եւ հետո չեղարկի կառավարության 2017թ-ի օգոստոսի 10-ի որոշումը»:

Տպել
2322 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում