Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր․ Արցախ

Հուլիսի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ 

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ ԲՄՊԽ ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը (Սլովակիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տպել
5405 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները