Անվտանգության խորհրդի քարտուղարն ԱՄՆ դեսպանի հետ անվտանգության հարցեր է քննարկել

10/07/2018 schedule21:16

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դեսպան Միլսի հետ զրուցեցինք անվտանգության կարեւոր մարտահրավերների մասին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց կոռուպցիայի եւ տնտեսական զարգացման հիմնախնդիրներին:

Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Նա կարեւորեց Անվտանգության Խորհրդի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման շրջանակներում:

 Դեսպանը նշեց նաեւ ՀՀ կարեւոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում»,– գրառման մեջ նշում է Արմեն Գրիգորյանը։

Տպել
927 դիտում

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (լուսանկարներ)

Դավթաշենում երեխաների ճանապարհին մայթ կկառուցվի, իսկ մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Շարքային Հայկ Ալավերդյանն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Հայտարարություն մրցույթի մասին

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

ԲԿՄԱ-ի ֆուտբոլային թիմը կխաղա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր

Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

Քրեակատարողական ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Դրամանենգություն, մահվան ելքով վնասվածքներ. մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն.