Աշխարհահռչակ Յուրի Օգանեսյանը հյուրընկալվել էր ԿԳՆ-ում. գիտությանը նոր թափ կհաղորդվի՞

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել մոսկվաբնակ անվանի գիտնական Յուրի Օգանեսյանի հետ: «Այսօր Կրթության եւ գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեեւի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։ #Գիտությունը վերադառնում է Հայաստան»,- ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը:

Երբ փորձեցինք հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել՝ հատկապես ինչի շուրջ են եղել քննարկումները, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ է նկատի ունեցել նախարարը, երբ գրել է, որ գիտությունը վերադառնում է Հայաստան, գերատեսչությունից չպատասխանեցին: Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը միայն փոխանցեց, որ եղել է աշխատանքային քննարկում, որը վերաբերել է գիտությանը թափ հաղորդելուն:

2016 թվականին հայտնի դարձավ, որ Մենդելեեւի պարբերական աղյուսակում նոր քիմիական տարր կավելացվի, որը կկոչվի ի պատիվ ֆիզիկոս Յուրի Օգանեսյանի: 118-րդ այդ տարրը «օգանեսիում»-ն է (Og):  

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Օգանեսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է (ռեզենֆորդիում, դուբնիում, բորիում): Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, Սերբիայի Գիտության եւ գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2006 թվականին նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Տպել
1525 դիտում

Լրագրողական իմ ողջ գործունեության ընթացքում միշտ վախեցել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել եւ նման տոնով հետս խոսել. Վանեցյան

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյան

Արա Մինասյանն ու Լեւոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը. Արթուր Վանեցյան

1 մլն դրամ չի մուտքագվրել պետբյուջե․ ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

Եկեղեցին պետք է լսի զոհերին․ համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին

Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխանցել է 18,5 մլն դոլար, իսկ 11,5 մլն դոլար գանձվել է կոնկրետ ակտերով. ԱԱԾ տնօրեն

Պատրաստվում ենք «Իմ քայլը» հիմնադրամի համար մատչելի տարածք գտնել, որովհետեւ խնայում ենք մեզ վստահված ամեն լումա

Սպառնալիքները միշտ կան. Վանեցյանն իր եւ Փաշինյանի ընտանիքներին ուղղված սպառնալիքների մասին

Մեզ որեւէ բան չի կաշկանդում. ԱԱԾ տնօրենը` Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին

Ես տեղեկություն չունեմ, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մի մասն ուղղվել է «Իմ քայլը» հիմնադրամին

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան

Շատ տարբեր իրադարձություններ են արյունաբանական կենտրոնի բացումն ու երկու կենտրոնների միավորումը․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերը․ ներկայացնում է Աննա Հակոբյանը

Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի. Աշոտ Մնացականյան

9 մլն պարտք Արցախի հյուրանոցին. 2015-ին նկարահանված Եվա ֆիլմի գումարը հայկական կողմը մինչեւ օրս չի վճարել

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը քաղցկեղով հիվանդ 100 երեխաների բուժման համար գործունեության 5 ամիսներին ծախսել է 70 մլն դրամ