Ի՞նչ է ասել Պատրուշեւը Արմեն Գրիգորյանին Մոսկվայում՝ ԼՂ հակամարտության մասին. պարզաբանում

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, եւ ՀՀ անվտանգության համակարգն ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ամփոփելով իր Մոսկվա կատարած այցի արդյունքները:

Նրա խոսքով, դատելով վերոնշյալ տրամաբանությունից, բնական է, որ իր առաջին այցը կատարվել է Ռուսաստան:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Այդ հանդիպումից հետո ռուսական կողմը հաղորդագրություն տարածեց, որ Պատրուշեւը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:

Արմեն Գրիգորյանը հանդիպում էր անցկացրել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ եւ հյուրընկալվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը:

Արմեն Գրիգորյանն իր այցը «շատ արդյունավետ» է գնահատում, որի արդյունքները, իր համոզմամբ, շուտով տեսանելի կլինեն: «Կարող եմ ասել, որ կա երկկողմ ըմբռնում, երկկողմ իրար հասկանալու հնարավորություն»,- նշում է նա ու հավելում, որ Ռուսաստանում առկա բոլոր մտահոգությունները հօդս չեն ցնդել: «Բայց ես համոզված եմ, որ շատ մտահոգություններ դուրս են եկել, եւ հաջորդ հանդիպումների ժամանակ այդ հարցերն այլեւս օրակարգում չեն լինելու»,- նշել է նա:

Այսպես՝ ԱԱԽ քարտուղարը պատասխանում է հարցազրույցը վարողի հարցին առ այն, թե ինչու նա առաջին աշխատանքային այցը կատարեց Մոսկվա եւ արդյո՞ք դա հատուկ էր արված հակառակն այն խոսակցություններին, որ «Արմեն Գրիգորյանին որոշ շրջանակներ արեւմտամետ գործիչ են համարում»:

Ներկայացնելով որոշակի մանրամասներ Մոսկվայում Պատրուշեւի հետ հանդիպումից, Գրիգորյանը նշել է, որ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ռազմական կոմպոնենտը: «Խոսել ենք համագործակցության եւ Հայաստանի կողմից ձեռք բերվող եւ ձեռք բերվելիք սպառազինության մասին: Քննարկվել է Հայաստանի ռազմա-արդյունաբերության ոլորտը զարգացնելու եւ Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության տարբերակները»,- նշում է ԱԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը նաեւ տեղեկացնում է, որ Պատրուշեւի հետ հանդիպման ժամանակ խոսվել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում իրավիճակի մասին: «Խոսել ենք նաեւ Նախիջեւանի մասին: Ես մտահոգություն եմ հայտնել նաեւ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջան այցի  եւ նրանց հայտարարությունների վերաբերյալ, որը հակասում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ինձ հայտնեցին, որ այդ հարցերով կզբաղվեն եւ դրանք տեղում միանգամից լուծելի հարցեր չէին»,- ասաց նա:

Իր պաշտոնակցի հետ Մոսկվայում Գրիգորյանը խոսել է նաեւ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին:

Այս համատեքստում հարցազրույցում նա անդրադառնում է նաեւ ռուսական կողմի տարածած հաղորդագրության այն մասին, որտեղ վերահաստատվում է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության «խաղաղ եւ փուլային կարգավորման օգտին»:  Այնուհետեւ մամուլում հայտնվեցին տեղեկություններ առ այն, որ այս ձեւակերպման հրապարակումից հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։

Նշենք, որ այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում Գրիգորյան-Պատրուշեւ հանդիպման մասին հաղորդագրությունում չկա «փուլային կարգավորման» մասին հիշատակում: «Հանդիպման ժամանակ վերահաստատվել է տարածաշրջանում կայունությանը կողմ հանդես եկող Ռուսաստանի դիրքորոշումը՝ ի շահ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուստի՝ այս հարցին անդրադառնալիս, Արմեն Գրիգորյանը միանգամից հղում կատարեց պաշտոնական հաղորդագրությանը: «Մենք ելնում ենք այն իրողությունից, ինչը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սա մեր ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Սա է իրողությունը»,- նում է Գրիգորյանը՝ թեպետ չբացառելով վրիպակների հնարավորությունը:

«Ինչպես ցանկացած հաղորդագրությունում կարող են լինել վրիպակներ, որոնք հետագայում շտկվել են»,- եզրափակեց նա:

Տպել
8772 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր