ՀԲ-ն վրդովված է. «ՀԷՑ»-ը «պայթած 06» չէ

11/07/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 9-ի համարում

Այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» («Բաշխիչ ցանցերը») «Միդլենդ Ռեսուրսեզը» վաճառել է, թերեւս ոչ ոքի մոտ այլեւ կասկած չի առաջացնում: Այն, որ «ՀԷՑ»-երը վաճառվել են մեր իշխանությունների ոչ հրապարակային «դաբրոյով», դա էլ կասկածից վեր է: Նույնիսկ կասկածից վեր է, որ գնորդը անունով ՌԱՕ ԵԷՍ-ն է, բայց իրականում գործ ունենք ռուսների հետ սերտ հարաբերություններ ունեցող տեղական կլաններից մեկի հետ: «ՀԷՑ»-երի հետ տեղի ունեցածը թերեւս ոչնչով չի առանձնանում այն խելակորույս առուծախի ընդհանուր գործընթացից, որի մեջ մինչեւ կոկորդը թաղված է ՀՀ իշխանությունն իր օլիգարխիկ ելուստներով: Սակայն այս դեպքում վերջիններիս արգելակները չեն գործել եւ եկել բախվել են Համաշխարհային բանկին: Իրավիճակի ինտրիգը հենց սա է: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-երը միշտ եղել եւ մնում են ՀԲ-ի ուշադրության կենտրոնում: Ու հիմա ՀԲ-ն տարակուսանքների մեջ է, եթե չասենք, որ խիստ վրդովված է:

«ՀԷՑ»-երը վաճառվել են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով` «ՀԷՑ»-երի սեփականատերը չի ստացել ՀՀ կառավարության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը: «Ես հստակ կարող եմ հայտարարել, որ տվյալ պահի դրությամբ կառավարությունը ոչ մի հայտարարություն չի արել սա (վաճառքի փաստը-խմբ.) հաստատելու կամ հերքելու առումով»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Եւ ընդհանրապես պետք է նկատել, որ գրասենյակի ղեկավարը առանձնապես չէր էլ թաքցնում իր վրդովմունքը, ինչը շատ հազվադեպ է պատահում: «Եթե ցանկանում ես փոխել սեփականատիրոջը, ապա արա այդ գործընթացը թափանցիկ եղանակով»,- իր խոսքն ուղղելով՝ ՀՀ իշխանություններին ասում էր Ռոբինսոնը:

«Արդյոք ՀԲ-ն բավարարվա՞ծ է այդ գործընթացով, ասեմ, որ ՀԲ-ն բավարարված չէ նրանով, որ այդ գործընթացը տեղի չի ունենում թափանցիկ կերպով... ՀՀ կառավարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ ժողովրդին, ինչպես նաեւ ինձ պետք է բացատրեն, թե ինչ է այստեղ տեղի ունենում»,- վրդովվում էր ՀԲ գրասենյակի ղեկավարը: Ռ.Ռոբինսոնը իր հետաքրքրությունը «ՀԷՑ»-երի նկատմամբ բացատրում է դրանց ռազմավարական նշանակությամբ: Այս ֆոնին բնական է նոր սեփականատիրոջ` «Ինտերէներգո»-ի մասին տեղեկություններ ունենալու ՀԲ-ի ցանկությունը: Եթե պրն Ռոբինսոնին չի հետաքրքրում թե «ում եք վաճառում ձեր «պայթած 06-ը»», ապա «ՀԷՑ»-երի դեպքում խնդիրն այլ է.

«Ո՞ւմ է պատկանում այս նոր ընկերությունը: Ինձ ասել են, որ ՌԱՕ ԵԷՍ-ին է պատկանում 40.2 տոկոս բաժնետոմսերը: Իսկ ո՞ւմ է պատկանում մնացած 59,8 տոկոսը: Ըստ ինձ, սա շատ տեղին հարց է, որին մենք պետք է փորձենք պատասխան գտնել»,- ասում է Ռ.Ռոբինսոնը: ՌԱՕ ԵԷՍ-ի պաշտոնական հաշվետվությունում տեղ գտած հայտարարությունն այն մասին, թե այդ ընկերությունը իր կառուցվածքում գտնվող «Ինտերէներգոյի» միջոցով ձեռք է բերել «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի 100 տոկոսը, «Միդլենդ Ռեսուրսեզը» հերքեց՝ ասելով, որ «Ինտերէներգոն» ընդամենը ձեռք է բերել «ՀԷՑ»-երի կառավարման իրավունքը: «Սա ծիծաղելի է: Սա ողջամիտ, խելամիտ քննարկման առարկա չէ»,- նման հերքմանն ի պատասխան ասում է Ռոբինսոնը:

«Դուք գիտեք, թե ինչ է կառավարման համաձայնագիրը. ես ձեզ հետ պայմանագիր եմ կնքում, որ դուք շահագործեք իմ տունը, եւ ես ձեզ ինչ-որ գումար եմ վճարում դրա դիմաց: Եւ եթե ես` ՀԷՑ-երի սեփականատերը, ցանկանում եմ, որ ինչ-որ մեկը կառավարի դա, կառավարման պայմանագիր եմ կնքում ու այդ կառավարողին որոշակի գումար եմ վճարում: Բայց եկեք սա այլ կերպ նայենք: Ես ձեզ հետ պայմանագիր եմ կնքում, որ դուք իրականացնեք իմ տան շահագործումը, եւ դրա դիմաց դուք եք ինձ վճարում: Այսինքն՝ ես ձեզ խնդում եմ, որ դուք գաք իմ «ՀԷՑ»-երը կառավարեք եւ դուք դրա համար ինձ 75 մլն դոլար եք վճարում»,- «Միդլենդ Ռեսուրսեզի» հերքման բովանդակությունը հանրամատչելի ներկայացրեց Ռոբինսոնը ու ծաղրեց. «Լավ բիզնես է»:

Հիմա, եթե վերջնականապես պարզվի, որ գործարքը տեղի է ունեցել, ի՞նչ քայլեր կձեռնարկի Համաշխարհային բանկը: «Մենք շատ հիասթափված կլինենք»,- այդ հարցին ի պատասխան ասաց Ռոբինսոնը: Իսկ թե ինչպես կարտահայտվի այդ հիասթափությունը, պարզ կդառնա միայն հետագայում: ՀԲ գրասենյակի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ հավանաբար հաջորդ շաբաթ կառավարությունից բացատրություններ կպահանջի տեղի ունեցածի վերաբերյալ: Ի դեպ, երեկ «ՀԷՑ»-երի վաճառքի մասին մեկնաբանություններ ներկայացրեց նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Վերջինս իր մոտ է հրավիրել «ՀԷՑ»-երի գլխավոր տնօրեն Գլադունչիկին, որը ասել է, թե վաճառք տեղի չի ունեցել, եւ ընթանում են միայն բանակցություններ: Եթե այնուամենայնիվ պարզվի, որ վաճառքը իրոք տեղի է ունեցել, ապա հանձնաժողովը կարող է կիրառել պատժամիջոցներ` սկսած նախազգուշացումից մինչեւ «ՀԷՑ»-երին լիցենզիայից զրկելը: Կապրենք` կտեսնենք:

Հայկ Գեւորգյան

Տպել
1211 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան