Բարձրագույնի դիպլոմ չունեմ, բայց 8-ամյա չէ իմ կրթությունը, այլ՝ 10. Էջմիածնի փոխքաղաքապետ

Այսօր որոշ կայքեր գրել էին, որ վերջերս Էջմիածնի քաղաքապետ նշանակված Արսեն Պետրոսյանը 8-ամյա կրթություն ունի: Նշվում էր նաեւ, որ Պետրոսյանը փոխքաղաքապետ է դարձել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին Էջմիածին քաղաքից դեպի Երեւան մարդկանց էր բերում:

Հարցի հետ կապված պարզաբանում ստացանք Արսեն Պետրոսյանից:

- Պարոն Պետրոսյան, որոշ կայքերում տեղեկություն է տարածվել, որ դուք 8-ամյա կրթություն ունեք, արդյո՞ք դա ճիշտ է:

- Իհարկե չի համապատասխանում իրականությանը: Ես ճիշտ է բարձրագույնի դիպլոմ չունեմ, բայց 8-ամյա չէ իմ կրթությունը, այլ 10-ամյա է: Ես այդ բամբասանքներին այդքան լուրջ չեմ վերաբերվում, դա ընդամենը մի փոքր խումբ է, այնպես չի, որ համատարած ասում են, որովհետեւ շատերն են ինձ ճանաչում, իմ կրթական ցենզին էլ են ծանոթ, ինձ էլ են ծանոթ: Այնպես որ, դրանք ընդամենը բամբասանքներ են:

- Նշվում է նաեւ, որ ձեզ նշանակել են, քանի որ դուք ցույցերի ընթացքում Էջմիածնից մարդ էիք բերում Երեւան, եղե՞լ է նման բան:

- Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եմ, ԱԺ ընտրություններին ռեյտինգային թեկնածու էլ եմ եղել 6-րդ ընտրատարածքում` Արմավիրի մարզում: Հեղափոխության ընթացքում Էջմիածնում ցույցերի կազմակերպիչը ես եմ եղել:

- Այսինքն, դուք մարդկանց տեղափոխել եք Երեւա՞ն:

- Ոչ, Էջմիածնում եմ կազմակերպել բոլոր անհնազանդության ակցիաները, երթերը, ցույցերը: Բնականաբար՝ երթով, մեքենաներով կամ ոտքով եկել ենք Երեւան:

- Նշեցիք, որ 10-ամյա կրթություն ունեք, բարձրագույն կրթություն չունե՞ք:

- Ոչ, ես որ նշանակվել եմ փոխքաղաքապետի պաշտոնում, այնպես չի, որ ընդամենը կուսակցական եմ: Ես ինքնակրթությամբ զբաղվել եմ: Միգուցե խորացված մասնագիտական ուղղություն չունեմ, ասենք՝ տնտեսագետ կամ իրավաբան, բայց ընդհանուր կրթական ցենզս այնպես չի, որ չի համապատասխանում այդ պաշտոնին: Փոխքաղաքապետն էլ, կարելի է ասել, քաղաքական պաշտոն է, իսկ անցած քաղաքական ուղի ունեմ, այնպես չի որ պատահական է այս ամեն ինչը:

Տպել
5532 դիտում

Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին

Կոտայքի մարզպետը դատախազություն է դիմել. Աբովյանի համայնքային սեփականության հողերի աճուրդը խախտումներով է եղել

«Հայինկասացիա»-ի պահոցից $20,000 գումար են հափշտակել. հարուցվել է քրգործ

Սկսվում է Եվրո 2020-ի ընտրական փուլը. Հայաստանի համար հույս կա՞

«Լիդիանը» դեմ է Ամուլսարի ոսկու հանքի ազդեցության 3-րդ աուդիտին

Մուրազին հեռախոսազրույցներ է ունեցել Օսիպյանի հետ եւ թախանձագին խնդրել դրա մասին չհայտարարել. ոստիկանություն

Մաթեւոսյանը Լենուղի համայնքի վթարային շենքի բնակիչներին նոր շենքային պայմաններ է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են

Արտաքին քաղաքականության, տնտեսական բարեփոխումներ. Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շարունակվում է

Դեբեդ գետում երեխայի դի է հայտնաբերվել

«Ընդունվել է պատմական որոշում». Ղազախստանի մայրաքաղաքն անվանակոչվել է ի պատիվ Նուրսուլթան Նազարբաեւի

Հայաստանը երջանիկ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքերը

2018-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 28.57 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 46.11 տոկոսով

Վթարային շենքը փլուզման եզրին է

10 անշարժ գույք եւ 40 միլիոն դրամ. Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը

Ավերածություններ Գյումրու Մուշ 2-ում. Սամվել Բալասանանը չի արձագանքել համատիրության կանչին

Շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ. նախարար

Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» 4 օր շարունակ է նշվելու

Գնման գործընթացներում առկա բացերը խանգարում են մեր աշխատանքին. Վանաձորի քաղաքապետ

«Վարկս Էյ Էմ»-ը ֆինանսավորել է տասնյակ նախագծեր, այդ թվում` սահմանամերձ Մովսես գյուղում (տեսանյութ)