Փոխվարչապետերը ԵՏՀ նիստում կքննարկեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

11/07/2018 schedule15:53

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Քննարկվող հարցերի թվում է էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունումը, առանձին ոլորտներում պետական եւ համայնքային գնումների հասանելիությունը, միության բոլոր երկրներում համատեղ անասնաբուժական վերահսկողությունը եւ այլն:

ԵՏՀ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ խնդիրները եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկությունները նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որը նախատեսված է հուլիսի 13-ին:

Կողմերը եկան եզրակացության այն մասին, որ անհրաժեշտ է իրականացնել միության այն երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթաց, որոնք պատրաստ են ներկայումս: Դա անհրաժեշտ է եվրասիական շուկայում էլեկտրոնային ձեւաչափով գնումների աշխատանքն ապահովելու համար: Հանդիպման մասնակիցները համաձայնեցին մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը հաստատել միության երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման գործողությունների ծրագիրը, որն էլ իր հերթին միջանկյալ քայլ կդառնա փոխադարձ ճանաչման ընդհանուր պլանի իրագործման մեջ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար կարեւոր հարց է նաեւ առանձին ոլորտներում պետական եւ համայնքային գնումների հասանելիությունը: Նշվում է, որ ԵԱՏՄ-ի պետական գնումների շուկայի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ կազմելով ավելի քան 90 տոկոս: 2017 թվականին այն կազմել է 7 տրլն ռուբլի:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ալկոհոլի եւ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի փաթեթի ստորագրման հարցը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորումը:

Քննարկվել է նաեւ միության պետություններից ներմուծված ալկոհոլային արտադրանքի պարտավորավճարի կիրառումը: Այն գանձվում է բոլոր անդամ-երկրներում՝ բացառությամբ Հայաստանի:

Տպել
585 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում