Մոսկվայում նախկին օրենքով գող Վարդան Ասատրյանի կալանքը երկարաձգվեց եւս մեկ ամիսով

Մոսկվայի Պրեսնենյան դատարանի որոշմամբ՝ նախկին օրենքով գող Վարդան Ասատրյանը` նույն ինքը Երեւանցի Բջեն, կալանքի տակ կանցկացնի եւս մեկ ամիս` մինչեւ 2018թ.-ի օգոստոսի 7-ը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Դեռ ապրիլին Վարդան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով խոշոր չափի թմրանյութեր պահելու համար, նրա մոտ գտել են 15 գրամ հերոին։ Ավելի ուշ դատարանը որոշում է ընդունել կալանքը երկարացնելու մասին, սակայն նախկին օրենքով գողի փաստաբանը բողոքարկել է այն։ Այսօր դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը։

Ասատրյանի փաստաբանները նրա ձերբակալությունը համարում են ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մայրաքաղաքը «մաքրելու» փորձ։ Պաշտպանության վարկածով` Ասատրյանը դուրս է եկել տանից, գնացել է զբոսնելու, բայց իրավապահ ուժերը ձերբակալել են նրան եւ գուլպայի մեջ դրել 15 գրամ հերոին։

«Դատավորը պատրաստ էր նրան ազատ արձակել, մինչեւ քննիչը տեղեկանք չբերեց այն մասին, որ Ասատրյանը կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ է, «օրենքով գող», բայց դա օպերաշխատողի կարծիքն է` ոչնչով չապացուցված»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին Երեւանցի Բջեի փաստաբան Սվետլանա Զավոդցովային։

Գործի նյութի համաձայն` Երեւանցի Բջեն տառապում է անձի օրգանական խանգարմամբ, որի պատճառը խառը հիվանդություններն են, այդ թվում` ալկոհոլիզմով բարդացած ժառանգական հիվանդությունները եւ շեղված վարքը` պայմանավորված գանգուղեղային վնասվածքներով։

Երեւանցի Բջեն դատարանի դահլիճում այսպես է արձագանքել այդ եզրակացություններին. «Ես ոչինչ չեմ հասկանում։ Ով ինչ ուզում է, դա էլ գրում է. մեկ կազմակերպված հանցագործ, մեկ սա…»։ Բացի այդ, մեղադրյալը հայտարարել է, որ նա ՌԴ քաղաքացի է, երեք դուստր ունի, Ռուսաստանում բնակվում է 30 տարի եւ «երբեք չի եղել կազմակերպված հանցավորություն»։

Հավելենք, որ Երեւանցի Բջեն հիմա իսկապես «օրենքով գող» չէ։ Նա նախկինում եղել է «օրենքով գող», բայց «ապտակ» է ստացել գողական աշխարհի պատրիարք Դեդ Հասանից եւ զրկվել այդ տիտղոսից երեխաներ առեւանգելու համար։

Տպել
1499 դիտում

Ստեփանավան քաղաքում հրդեհվել է 500 հակ անասնակեր

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք

Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արծվանիկ գյուղում հրդեհի հետեւանքով պաշարված անասնակեր է այրվել, 1 գառ ծխահարվել

Ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա. Արայիկ Հարությունյան

Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին