ՆԱՏՕ-ն երկու Դոնալդների միջեւ. գագաթնաժողովի առաջին օրը

Հուլիսի 11-ին Բրյուսելում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Օրակարգում են հավաքական անվտանգության, դաշինքի անդամ երկրների պաշտպանական ծախսերի, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերը: Հուլիսի 12-ին գագաթնաժողովին կմիանան գործընկեր երկրները, այդ թվում՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության երկրները, որոնց թվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Բացի դրանից, հինգշաբթի օրը նախատեսվում է հանդիպում Վրաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ, որի օրակարգում են լինելու տարածաշրջանային մարտահրավերները, պաշտպանական բարեփոխումները եւ ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությունը:

Գագաթնաժողովի առաջին օրվա գլխավոր ինտրիգը Թրամփ-դաշնակիցներ հարաբերություններն էին: Հակասությունների պատճառը, ինչպես դա հաճախ լինում է, ֆինանսական էր: Թրամփը մեկ անգամ չէ վրդովմունք հայտնել դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի բյուջե մուծվող գումարներից: Դեռեւս գագաթնաժողովի նախօրեին Թրամփը Թվիթերի միջոցով հերթական անգամ մեղադրել էր դաշնակիցներին նրանում, որ վերջիններս չեն ցանկանում իրենց ՀՆԱ-ի 2%-ը տրամադրել ՆԱՏՕ-ի բյուջեին:

Լարվածությունը զգացվեց նաեւ օդանավակայանում. Թրամփին դիմավորում էր Բելգիայի ԱԳՆ արարողակարգային ծառայության պետը: Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաները եւ արքունիքը բացակայության հարգելի պատճառ էին նախապատրաստել՝ արտաքին գործերի նախարարը թագավորական ընտանիքի անդամների հետ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, որտեղ հետեւում էր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ Ֆրանսիա–Բելգիա հանդիպմանը, իսկ վարչապետը դիտում էր նույն խաղը ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարի հայրենի գյուղում:

Գագաթնաժողովի բացմանը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա իր խոսքում անուղղակիորեն պատասխանեց Թրամփին, նշելով, որ դաշնակիցների վճարները կազմակերպության բյուջե, ի վերջո սկսել են ավելանալ եւ մինչեւ 2024 թ. կհասնեն դեռեւս 2014 թ. սահմանված դրույքաչափին, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2%-ը:

«Մենք գնահատում ենք այն, որ եվրոպական դաշնակիցները եւ Կանադան կավելացնեն պաշտպանական ծախսերը լրացուցիչ 266 միլիարդ դոլարով մինչեւ 2024 թ.»,- ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից 8-ն արդեն կատարում են սահմանված վճարումները:

Ավելի թիրախավորված եւ կտրուկ պատասխան արդեն հնչել էր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի կողմից:

«Սիրելի Դոնալդ Թրամփ: ԱՄՆ-ը չունի եւ չի ունենա ավելի լավ դաշնակից, քան ԵՄ-ն է: Մեր պաշտպանական ծախսերը գերազանցում են Ռուսաստանի եւ հավասար են Չինաստանի պաշտպանական ծախսերին: Կարծում եմ, Դուք չեք կասկածում, որ եվրոպական պաշտպանական ներդրումներն ուղղված են մեր ընդհանուր անվտանգությունը, ինչը չի կարելի վստահաբար ասել ռուսական եւ չինական ծախսերի մասին»,- գրել էր Տուսկը:

Դոնալդների թվիթերյան դիվանագիտությունն այդքանով սահմանափակվեց: Դրան հետեւեցին Յենս Ստոլտենբերգի հանդիպումները Թրամփի, Տուսկի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում հանձն առան համատեղ աշխատել գործող ծրագրերի շրջանակներում եւ խորացնել համագործակցությունը տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու նպատակով:

Ստորագրումից հետո ելույթ ունեցավ Դոնալդ Տուսկը եւ կրկնեց Թվիթերում արված իր գրառումը: Ընդհանրացնելով, նա երկու կետ առանձնացրեց: Նախ՝ ԱՄՆ-ին կոչ արեց գնահատել դաշնակիցներին, քանի որ այդպիսիք այնքան էլ շատ չեն: Բացի դրանից կոչ արեց եվրոպական երկրներին ավելի մեծ գումարներ հատկացնել պաշտպանությանը, որովհետեւ «բոլորն են հարգում լավ պատրաստված եւ սպառազինված դաշնակցին»:

Տուսկն այդպիսով կարծես հաշտության ձեռք էր մեկնում Թրամփին, որը վերջինս, սակայն չընդունեց: Թրամփը Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում շարունակեց թիրախավորել եվրոպական երկրների պահվածքը: Նրա համար, մասնավորապես, անընդունելի էր, որ Գերմանիան «միլիարդներ» է վճարում Ռուսաստանին, փոխանակ այդ գումարները ներդնի պաշտպանության մեջ: Խոսքը «Հյուսիսային հոսք-2» գազատարի մասին է, որի միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազ պետք է մատակարարվի:

Թրամփի խոսքով՝ արդարացի չէ, որ այդ պայմաններում ԱՄՆ-ն «դեռ մի բան էլ պետք է պաշտպանի Գերմանիային»:

Դրան Ստոլտենբերգը փորձել է հակադարձել, ասելով, որ «շատ դաշնակիցների տեսանկյուններում գազի հարցով տարաձայնություններ կան», սակայն դա ոչ թե ՆԱՏՕ-ի խնդիրն է, այլ տվյալ երկրի որոշելու հարցը:

Այդուհանդերձ, շատերի մտավախությունն առ այն, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքը սկսելու է վերջնականապես փլուզվել՝ չարդարացան: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեթ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ Թրամփը հավատարիմ է կանոնակարգի հինգերորդ հոդվածին՝ հավաքական անվտանգությանը:

Ըստ ամենայնի, հարաբերությունները եւ լարման մակարդակը կշարունակեն մնալ նույնը, թեեւ Եվրոպան առաջարկում է տարանջատել անվտանգային հարցերը տնտեսականից՝ մանավանդ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տնտեսական կառույց չէ: Առայժմ, իհարկե, պարզ չէ, թե ինչպես է այդ ձեւաչափում տեղավորվելու Իրանի խնդիրը, քանի որ այդտեղ շատ սերտորեն համակցված են հարցի տնտեսական եւ անվտանգային բաղադրիչները: Պարզ չէ նաեւ, թե առհասարակ կհամաձայնվի՞ Թրամփը սպասել մինչեւ 2024 թ., երբ դաշնակից բոլոր երկրները, ըստ Ստոլտենբերգի հավաստիացումների կհասցնեն անդամավճարները ՀՆԱ-ի 2%-ին, թե՞ կշարունակի պնդել «հիմա եւ բոլորը» տարբերակը: Այս առումով շատ բան է կախված Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումից, որտեղ, հնարավոր է, որոշակի վերադասավորումներ տեղի ունենան ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում:

Տպել
5153 դիտում

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից հրավեր եմ ունեցել՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում

Արժեքավոր նվերները ես հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ․ Աննա Հակոբյան

Լրագրողական իմ ողջ գործունեության ընթացքում մշտապես մեկ վախ եմ ունեցել, որ իմ գրածի վրա իշխանական կաբինետներում չծիծաղեն

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել եւ նման տոնով հետս խոսել. Վանեցյան

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյան

Արա Մինասյանն ու Լեւոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը. Արթուր Վանեցյան

1 մլն դրամ չի մուտքագվրել պետբյուջե․ ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

Եկեղեցին պետք է լսի զոհերին․ համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին

Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխանցել է 18,5 մլն դոլար, իսկ 11,5 մլն դոլար գանձվել է կոնկրետ ակտերով. ԱԱԾ տնօրեն

Պատրաստվում ենք «Իմ քայլը» հիմնադրամի համար մատչելի տարածք գտնել, որովհետեւ խնայում ենք մեզ վստահված ամեն լումա

Սպառնալիքները միշտ կան. Վանեցյանն իր եւ Փաշինյանի ընտանիքներին ուղղված սպառնալիքների մասին

Մեզ որեւէ բան չի կաշկանդում. ԱԱԾ տնօրենը` Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին

Ես տեղեկություն չունեմ, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մի մասն ուղղվել է «Իմ քայլը» հիմնադրամին

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան

Շատ տարբեր իրադարձություններ են արյունաբանական կենտրոնի բացումն ու երկու կենտրոնների միավորումը․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերը․ ներկայացնում է Աննա Հակոբյանը

Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի. Աշոտ Մնացականյան