Երկու հազար հոգի սպասում է ՔՊ մտնելուն. կուսակցությունը 55-րդ գրասենյակը բացեց

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թվով 55-րդ գրասենյակը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Մեր հարցին՝ ՔՊ-ն գրասենյակներ բացելով արդեն սկսե՞լ է պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Սիմոնյանը պատասխանեց.

«Ընտրություններին պատրաստվելը սկսվում է ընտրությունների հաջորդ օրվանից: Այո՛, մենք պատրաստվում ենք համապետական եւ ՏԻՄ ընտրություններին»:

Նախկինում, երբ ՔՊ-ն ընդդիմադիր կուսակցություն էր, նման արագ տեմպերով տարածքային գրասենյակներ չէր բացում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք սա պայմանավորված է իշխանություն դառնալով, Ալեն Սիմոնյանը չհերքեց:

«Միջոցները շատանում են, բայց ոչ թե շատանում են իշխանություն լինելու բերումով, այլ շատանում են վստահության, մեր արած գործի արդյունքում: Գումարները ձեւավորվում են կուսակիցների անդամավճարներից եւ նվիրատվություններից: Հաշվետվությունը միշտ հրապարակվել է եւ առաջիկայում էլ կհրապարակվի»,- ասաց նա:

Այն տեղեկություններին, որ ՔՊ-ին հիմնականում անդամագրվում են եւ անդամակցելու ցանկություն են հայտնում ընտրություններում ՀՀԿ-ի համար աշխատած «տասովշիկները», Սիմոնյանը նշեց, որ ՔՊ մտնելու համար դիմումներն այնքան էլ շատ չեն:

«Կարող եմ ասել, որ դիմումները վերջնական ընդունված չեն վարչության կողմից: Նման պարագայում պետք է անուններ տալ, որ վարչությունը հաստատելիս ուշադրություն դարձնի տվյալ մարդկանց գործունեությանը»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո քանի հոգի է ՔՊ մտնելու դիմում ներկայացրել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ նրանց թիվը կազմում է երկու հազար հոգի:

ՔՊ-ի Էրեբունու տարածքային կառույցի պատասխանատու Հակոբ Սիմիդյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ վարչական այս շրջանում կուսակցությանն անդամակցելու ցանկություն շատերն են հայտնել, ուստի գրասենյակի բացումն անհրաժեշտություն է եղել:

«Յուրաքանչյուր տարածքում անհրաժեշտ է տարածքային գրասենյակ ունենալ: Հուսամ՝ առաջիկայում էլի կբացենք՝ ըստ անհրաժեշտության: Էրեբունին պետք է պարտադիր ունենար տարածքային գրասենյակ, որի վրա կհիմնենք տարածքային կազմակերպություն, խորհուրդ»,-ասաց ՔՊ-ի Էրեբունու տարածքային կառույցի պատասխանատու Հակոբ Սիմիդյանը:

Տպել
5984 դիտում

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին