Լոռու փոխմարզպետը՝ մարզում տնօրեններին ու գյուղապետերին կուսակցականացնելու մասին

«Եթե կլինեն դպրոցի տնօրեններ, համայնքապետեր կամ այլ պաշտոնյաներ, ում որեւէ մեկը կստիպի ընդգրկվել այս կամ այն կուսակցություններում, թող մեզ տեղեկացնեն, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Լոռու փոխմարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով տարածված այն լուրերն, թե մարզում քաղաքական որոշ ուժեր, հատկապես Քաղաքացիական պայմանագիր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, փորձում են աշխատակիցներին իրենց կուսակցության շարքերն ընդգրկել. «Այս պահին մենք նմանատիպ կոնկրետ փաստեր չունենք»,- ասաց փոխմարզպետը:

Անդրադառնալով Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի եւ Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների պետերի նշանակմանը, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ են, Արամ Խաչատրյանն ասաց, որ անձամբ չի ճանաչում նրանց, սակայն արդեն իսկ բողոքներ են ստացվել Թումանյանի պետից, բայց նույնը չեմ կարող ասել Սպիտակի եւ Ստեփանավանի պետերի մասով, նրանց հետ կապված որեւէ դժգոհություն չենք ստացել: «Եղել են բազմաթիվ զանգեր ու դժգոհություններ, մարզպետ պարոն Մարգարյանի հետ քննարկում ենք այդ ամենը, դեպքեր էլ կան, որոնք կանխվել են մեր կողմից»,- ասաց նա:

«Այս հեղափոխությունը նրա համար է, որ եթե ժամանակին եղել են դժգոհություններ, այսօր դրանք պետք է չլինեն, ով ուզում է լինի»:

Անդրադառնալով կոնկրետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քայլերին, Խաչատրյանն ասաց, որ առաջիկա ընտրությունների մասին երբ կհայտարարվի, իրենք օրենքին համապատասխան քարոզարշավ կիրականացնեն. «Հիմա ես, որպես մարզպետի տեղակալ, զբաղված եմ իմ աշխատանքով, իմ ոլորտներով, բայց դա դեռ չի նշանակում, որ բացի իմ ոլորտներից, մյուս ոլորտներին ուշադրություն չեմ դարձնելու»:

Արամ Խաչատրյանը, ում բաժին է հասել նաեւ գյուղատնտեսական ոլորտը, չցանկացավ մեկնաբանել այն գյուղապետերի հարցը, որոնց դեմ տարբեր քրեական գործեր կան հարուցված՝ յուրացումներից մինչեւ պաշտոնեական դիրքի չարաշահումներ. «Քանի որ այդ գործերը դեռեւս գտնվում են իրավական դաշտում, չեմ ցանկանում մեկնաբանել, քրեական գործի ավարտից հետո հարցը կքննարկվի նաեւ մեզ մոտ»,- ասաց փոխմարզպետը:

Տպել
34679 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ