Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում. դանակահարվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս անչափահաս է։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 02:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Կրծքավանդակի թափանցող եւ գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնեւմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս, որոնցից մեկին՝ 2001 թ. ծնված պատանուն, պատճառվել է ծանր մարմնական վնաս, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել. նա ստացել է համապատասխան բուժօգնություն եւ գնացել տուն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եւս Դիլիջանի բնակիչ է՝ ծնված 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
998 դիտում

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)