Չարաշահում և հավելագրում չի եղել՝ որ կողմից էլ նայես. Արա Մինասյանը իրեն վերագրվողի մասին

Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թվականներին հատկացված պետական պատվերի գումարները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ մեր բլից-հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ: Մինասյանն, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

- Պարոն Մինասյան, լուրեր են պտտվում, որ ձեզ կա՛մ ազատել են զբաղեցրած պաշտոնից, կա՛մ պատրաստվում են դա անել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդպիսի բան չկա:

 - Այսինքն՝ այս պահին աշխատում եք: Իսկ պաշտոնից հեռացվելու վտանգ կա՞:

- Չէ, այդպիսի խոսակցություն չկա:

- Ձեր ղեկավարած բուժհաստատությունում ուսումնասիրություններ էին սկսվել: Դրանք դեռ չեն ավարտվել, ճի՞շտ է:

- Ընթացքում են: Կարծեմ մինչեւ օգոստոսի 25-ը ժամկետ կա:

- Լուրեր կան, որ մեկ միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

- Ուսումնասիրությունները դեռ ընթացքում են: Առայժմ ոչ մի բան ապացուցված չէ: Տարբեր կարծիքներ կան: Իմ կարծիքով՝ այդպիսի բան չկա:

- Կկարողանա՞ք հիմնավորել: Թե՞ իրենք պետք է հիմնավորեն:

- Տեղս հարմար չէ՝ երկար խոսելու համար: Հետո, երբ որ ժամանակ ունենաք, զանգ տվեք կամ այցելեք բժշկական կենտրոն, ես ձեզ կասեմ՝ ինչի մասին է խոսքը, կպատկերացնեք: Այդպիսի բան չկա: Դա չարաշահում չէ, հավելագրում չէ:

- Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որ նայած՝ ո՞ր կողմից նայել հարցին:  

- Որ կողմից էլ նայես, այդտեղ չարաշահում չկա: Ոչ էլ՝ հավելագրում: Հիվանդները եղել են, բուժվել են, գնացել են:

- Նախարարը մի տեղեկանք էր հրապարակել, ըստ որի ստացվում էր՝ մեկ ամսվա մեջ միեւնույն մարդը վեց անգամ ստացել էր նույն տեսակի բուժօգնությունը (ինչի դիմաց վճարել էր պետությունը):

- Եղել է այդպիսի բան: Այդ մարդը եղել է անօթեւան, եկել է, դուրս է գրվել, նորից տարբեր տեղերից իրեն շտապ օգնության մեքենայով բերել են: Վեց անգամ: Վեց անգամն էլ ոստիկան է հրավիրվել: Երբ որ ալկոհոլային թունավորմամբ են ընդունվում (ինքը անօթեւան էր, նաեւ հարբեցող), դա համարվում է դատական դեպք: Վեց անգամ եկել է ոստիկան, վեց անգամ շտապօգնության մեքենան է իրեն բերել, հետեւաբար վեց հատ հիվանդության նկարագիր պիտի բացվեր: Առաջին հայացքից սա տարօրինակ բան է, նախարարին զեկուցել են ոչ լիարժեք, բայց հետո պարզվել է ամեն ինչ, նախարարն էլ, կարծում եմ, համոզվել է, որ վեց անգամ ոստիկանը չէր կարող հենց այնպես գալ ու վեց անգամ շտապ օգնության մեքենան հենց այնպես չէր բերի այդ մարդուն: Տարբեր հասցեներից բերել է:  

Տպել
12240 դիտում

Խոշոր վթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կան տուժածներ, 2 զոհ

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերույթյուններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին