Երեւանի Դուրյան փողոցի ավտոտնակը հրդեհվել է. այրվել են ներսում կայանած բոլոր 3 մեքենաները

Հուլիսի 12-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան 6 հասցեում  գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դուրյան 6 հասցեում գտնվող տան տանիքում և դրան կից ավտոտնակում (սեփականատերը՝ Մ. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` 22:35-ին:

Այրվել են տան և ավտոտնակի տանիքի (260 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), ավտոտնակում` չորանոցը` իր սարքավորումներով (15 քմ), կայանած «Mercedes E», «Lexus RX350» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները: 

Տպել
1813 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)