Ոստիկանության գնդապետը յուրացրել է ենթասպաներին հատկացված պարգեւավճարների զգալի մասը. ՔԿ

13/07/2018 schedule17:53

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը եւ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգեւատրվեր մինչեւ մեկ պաշտոնական դրույքաչափով:

Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հայտնել է զորամասի թվով 8 ենթասպայի անուն՝ առավել բարեխիղճ ծառայելու համար 93.000 դրամ գումարի չափով դրամական պարգեւավճարներ տալու նպատակով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի սկզբին, երբ փոխանցվել են նշված գումարները, գնդապետն իր վարորդին փոխանցել է, որ վերջինից, միաժամանակ մնացած ենթասպաներից, ում 93.000 դրամ է փոխանցվել, անհրաժեշտ է հավաքել 52.000-ական դրամ գումար եւ փոխանցել իրեն՝ պատճառաբանելով, թե իբր տեղի է ունեցել սխալմունք եւ նրանք պետք է պարգեւատրվեին 41.000-ական դրամ գումարով: Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված ընդհանուր 416.000 դրամ գումարը:

12.07.2018թ. գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ վերջինս հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքի շուրջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2704 դիտում

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին