Արցախի պետնախարարը հյուրընկալել է Ղարաբաղում Կարմիր Խաչի ՄԿ-ի առաքելության ղեկավարին

13/07/2018 schedule18:52

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13- ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչ Չիրոյին:

Արցախի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը եւ ԱՀ համապատասխան պետական ատյանների միջեւ հաստատված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժեւիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձեւավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տպել
795 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել

Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին

ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները

ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան

Պանթյուրքական շարժումները ժամանակակից Իրանում․ ի՞նչ կառույցներ են ղեկավարում դրանք

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ. բողոք կներկայացնի նաեւ պաշտպանը

«Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ հանդիպում է նախատեսում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ․ Մակունց

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում (լուսանկարներ)

Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզպետների տեղակալներն ազատավել են աշխատանքից

Դատարանը վերացրել է «Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը