Չեմ կարծում, որ կդիտեմ ԱԱ 2018-ի եզրափակիչը. Վիտսելի պատասխանը ՀԺ-ի հարցին

13/07/2018 schedule21:14

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելը չի դիտելու ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչը: Այս մասին նա ասաց այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԱ 2018-ի 3-րդ տեղի համար կայանալիք Բելգիա-Անգլիա հանդիպումից առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր «Հայկական ժամանակ»-ը: Հուլիսի 10-ին կիսաեզրափակչում Ֆրանսիան նրա թիմին զրկեց եզրափակչի ուղեգրից: ՀԺ-ի հարցին՝ արդյոք նա նայելու է եզրափակիչը եւ ում է ֆավորիտ համարում, ֆուտբոլիստը հետեւյալ պատասխանը տվեց.  

«Չեմ կարծում, որ կդիտեմ, կիրակի օրը մենք Բելգիայում միջոցառում ունենք թիմով ու երկրպագուներով, եւ հենց արձագուրդի գնամ, պատրաստվում եմ կտրվել ֆուտբոլից, հետեւաբար չեմ կարծում, որ կնայեմ խաղը: Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է հաղթել, եզրափակիչները միշտ յուրահատուկ են, բարդ խաղեր են, բայց կարծում եմ՝ Ֆրանսիան կհաղթի»,-  ասաց նա:

Աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալների համար խաղի նշանակությունը հաճախ թերագնահատվում է, սակայն Վիտսելն ընդգծում է, որ այն իր թիմի համար կարեւոր է: Իրենք մեծ նշանակություն են հաղթանակին ու հանդիպմանը մոտենում են բարձր մոտիվացիայով:

«Սա աշխարհի առաջնության խաղ է, եւ ամեն օր չէ որ դու խաղում ես աշխարհի առաջնության 3–րդ տեղի համար: Իհարկե վերջին օրերին մեզ համար հեշտ չէր, բայց մենք մեր ընտանիքների աջակցությունն ունեինք: Դժվար էր, բայց բոլորս մոտիվացված ենք: Սա կարեւոր խաղ է մեզ համար»,- ասաց նա:

Բելգիա-Անգլիա դիմակայությունը կայանալու է վաղը: Սկսվելու է 18:00-ին: Եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա խաղը տեղի է ունենալու հուլիսի 15-ին: Մեկնարկելու է 19:00-ին:

Տպել
1383 դիտում

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները

Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)

Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի

Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ

Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան

Հայտարարություն մրցույթի մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը

Յուրացվել է շուրջ 16 մլն դրամ․ Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ի վերահսկողության մեխանիզմների կարեւորությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ