Տաղանդները տնակներում.գյումրեցի Փաշիկը, Հոբն ու Մկրտիչն աշխարհի ուշադրության կենտրոնում են

15/07/2018 schedule00:10

Գյումրու ոչ պատմական, բայց քաղաքի ամբողջ պատմությունն իր մեջ ամփոփող «Շալե» կենտրոնում կայացավ գյումրեցի պատանի նկարիչներ՝ Հոբի, Մկրտիչի եւ Փաշիկի  նկարների ցուցահանդես-վաճառքը: Երեխաներից յուրաքանչյուրն ուսուցչի օգնութամբ մի քանի աշխատանք էր ներկայացրել: Ցուցահանդեսի համար ուրախ էին, բայց նկարներ վաճառել չէին ուզում: Առաջին գնորդը, սակայն չուշացավ: Համլետ Հակոբյանն ընտրեց 14-ամյա Փաշիկի աշխատանքը: Ասաց չի կարող բացատրել ինչու, սակայն գույներն ու շարժումն իրեն միանգամից գրավեցին: Փաշիկն անակնկալի եկավ, հակասական զգացմունքներով նկարը հանձնեց գնորդին:Յուրաքանչյուրից մեկական նկար գնելու հանձնարարություն ուներ «Շալե»-ի տնօրն Վահան Թումասյանը: Բարերար Հերման Հինթիրյանը խնդրել էր իր անունից երեխաների նկարներից մեկական գնել եւ դրանք մշտապես ցուցադրել «Շալե»-ում: Հոբը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, այսօր իր համար միեւնույնն է, թե որ նկարն է վաճառվելու: Սա իր պատճառն ուներ, պարզվեց: «Իմ ամենասիրած նկարը՝ «Ցեխոտ փողոց»-ը, մարտին ծախվավ, Համաշխարհային բանկն առավ, ըդորից հետո լրիվ մեկ է, թե երբ ու որ նկարը կծախվի: Ես ուրախ էլ եմ, որ մարդիկ առնին: Ոչինչ, ես ուրիշը կնկարեմ, բայց էդ  «Ցեխոտ փողոց»-ը չբդի ծախեի»,-ասաց Հոբը:Լուսանկարում գյումրեցի նկարիչ, 14-ամյա Հոբ Ղազարյանն է Հոբ Ղազարյանի «Ցեխոտ փողոց» նկարն է, որ մարտ ամսին գնել է Համաշխարհային Բանկը

Մկրտիչի մայրն էլ պատմեց, որ փոքր հասակում, երբ տղան սկսել է քայլել, ոտքի հետ էլ ձեռքն ընկած մատիտով ու գրիչով սկսել է սկզբում տնակի պատերին նկարել, հետո արդեն դասագրքերի ու տետրերի էջերին: «Ըդպես տետրըմ չկա, որ նկարած չեղնի, ինչի վրա պատահի, կնկարե, որ նոր-նոր դասի կերտար դասագրքերի համար շատ կջղայնանայի, կսեի, այ տղա ջան, գոնե ըդոնց վրա մի նկարե, ափսոս է, չի կարելի»,-պատմեց տիկին Զեմֆիրան:Վաճառվող նկարների գումարն ամբողջությամբ երեխաներին է տրվելու: Վահան Թումասյանն ասաց տարածքն անշահախնդիր է տրամադրել, իրեն ոչինչ պետք չէ: Նաեւ «Խազեր»-ին է հրավիրել, որ Կոմիտաս հնչի: Երեխաներին հենց Վահանն է գտել տնակային այցերից մեկի ժամանակ: Բացահայտումը եղել է պատահական: Տեսել է սկզբում Հոբի, հետո Մկրտիչի աշխատանքները, հետաքրքրվել երեխաներով եւ նպատակադվել, որ իրականություն է դարձնելու «Տաղանդները տնակներում» այս եզակի ցուցահանդես-վաճառքը:Հոբն ու Փաշիկը դեռ չգիտեն, թե իրենց նկարների վաճառքից ստացված գումարն ինչի վրա են ծախսելու: Մկրտիչն ասում է, ինքն արդեն որոշել է, թարմացնելու է իր ներկապնակը՝ նոր ջրաներկեր, մատիտներ, թուղթ ու անհրաժեշտ այլ պարագաներ է գնելու, որ եւ վաճառված նկարից կրկին նկարի, եւ ուրիշ աշխատանքներ ունենա:Տղաների նկարներում իրենց աշխարհն է, շրջապատն ու առօրյան: Մի տեղ հոլ են խաղում, նկարներից մեկում 7 քար խաղացողները կռվում եւ հաշտվում են: Ձմեռ, սահնակ ու ձնագնդի, նաեւ հենց ուսուցիչը՝ Սամվել Գալստյանն է պատկերված: Տնակներն ամենուր են նկարներում, բայց դրանք գորշ ու մռայլ չեն: Նկարները կենդանի ու շնչող են, վառ հույսեր արթնացնող: Տնակային կյանքի սահմանափակումներն այս տղաենրի համար չեն: Տնակների փոքրիկ սենյակներում իրենք իրենց մեծ աշխարհն ունեն:Գյումրեցի պատանի նկարիչներով շատերն են հետաքրքրված: Արտերկրում ապրող հայ եւ օտարազգի բարերաներն ու անհատներն, ովքեր Գյումրիում են եղել անցած ամիսներին, արդեն նրանց նկարներից գնել, իրենց հետ տարել են:Երեք տաղանդներն էլ Գյումրու տնակային ավաններում են ապրում: Ոչ առանձին սենյակ ունեն, ոչ առավելեւս արվեստանոց:  Նրանք  հիմնականում աշխատում են իրենց ուսուցչի Սամվել Գալստյանի տանը: Կրկին տնակում, փոքրիկ մի սենյակում, որտեղ 2 -3 մարդ միասին հազիվ կարող են տեղավորվել: Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, առաջին իսկ հնարավորության դեպքում կանդրադառնա արվեստանոցի պայմանների բարելավմանը, գուցե հնարավոր լինի Սամվել Գալստյանին մի հարմար տարածք առաջարկել, որտեղ նոր տաղանդներ կբացահայտվեն: Ցուցահանդեսը «Շալե»-ում բաց է եւս մի քանի օր:

 

Տպել
5614 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին