Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ»

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից:

Այս մասին հայտարարություն է տարածել Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «գԳրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև տեսագրված փաստեր, կրկին ու կրկին բարձրաձայնվում են դեպքեր, որոնց ժամանակ այդպես էլ չլսվեց Ամենայն Հայոց Հայրապետի հայրական խոսքն ու մխիթարությունը, հրապարակվեց ազգային սրբությունների անօրինական վաճառքն ու օտարումը և Մայր Աթոռի կողմից հաստատվեց Ս. Գեղարդի թաքուն օտարումը ոչ ավել, ոչ պակաս, ռուս քաղաքապետի:

Խոսեցին բոլորը՝ հոգևորականներ, մտավորականներ, բայց հայոց ազգը սպասում էր Գարեգին Բ-ի խոսքին: Այն չհնչեց, ավելին՝ հայ հասարակության և սփյուռքի ուշադրությունը շեղելու համար, օգտագործելով իր լծակները, համացանցում հարձակում սկսեց իր հրաժարականը պահանջողների, մասնավորապես «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման դեմ, որի կուլմինացիան հուլիսի 13-ին հրաժարականի պահանջով Մայր Աթոռում գտնվող ցուցարարների վրա ամոթալի հարձակումն էր»,-ասվում է հաղորդագրությունում և նշվում,  որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հրապարակավ Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խնդրվող հանդիպումից:  

«Ցուցարարները որոշեցին հանդիպել կաթողիկոսին ճանապարհին, բայց նա ինքնաբանտարկվեց մեքենայում»,-ասվում է հաղորդագրությունում։ 

Տպել
4262 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար