Իրականացել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

15/07/2018 schedule17:44

Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն ընկերության (TAI) և Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է թուրքական արտադրության 30 միավոր «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի մասին համաձայնագիր:

Այս համաձայնագրի կնքումով իրականություն դարձավ մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը, հայտնում է Ermenihaber-ը:

Նշյալ համաձայնագրի շրջանակներում Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը բացի վաճառքից ապահովելու է նաև բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը:

Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը:

«T-129 Atak»  ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախին և ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել  270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի  թռչել չափազանց ցածր բարձրության վրա և իրականացնել բարդ խուսանավումներ։ 

Տպել
3148 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար