Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

16/07/2018 schedule19:01

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն եւ հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների եւ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:

ԵՊԲՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին եւ կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը եւ կենտրոնի տնօրենը Պաշտպանության նախարարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը եւ տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաեւ, որ  Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում եւ աջակցում են վերականգնողական կենտրոնում  բուժվող յուրաքանչյուր զինվորի:

Հանդիպմանը նախարարը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, խնդիրներով: Ընթացքում երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաեւ քննարկել են հետագա համագործակցության հարցեր, ինչի արդյունքում հստակ ճանապարհային քարտեզ են գծել՝ նպատակներին հասնելու համար:

Նախարարը ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, եւ բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

Հանդիպման վերջում նախարարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարեւոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլեւ ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

Տպել
1581 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին