Քաղաքն աղբի մեջ է. Սանիթեքից հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի պատճառով է

Շուրջ երկու շաբաթ է՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանություն չի կատարվում: Բնակիչների բողոքներ ենք լսում գրեթե բոլոր թաղամասերի հետ կապված:

Բնակիչների արդարացի բողոքի ականտեսը կարելի է լինել Երևանի կենտրոնից սկսած՝ յուրաքանչյուր քայլափոխի: Քաղաքը արսափելի կեղտոտ վիճակում է, իսկ «Սանիթեք»-ի աշխատակիցներն անհասկանալի պատճառներով աղբահանությամբ չեն զբաղվում: Յուրքանչյուր աղբարկղի կողքին նրա պարունակության եռակի չափով աղբ է լցված, որը մի կողմից փողոցային շներն են քաղաքով մեկ տարածում, իսկ մյուս կողմից քամին է սփռում այս ու այն կողմ:

Խնդիրը տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնելուց ու համապատասխան գերատեսչություններ բողոք հղելուց հետո քաղաքացիները հարցը հասցրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երեկ, հուլիսի 15-ին վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարց ու պատասխանների մեջ բարձրաձայնած խնդիրներից աղբահանության ու ջրամատակարարման հարցերը տվյալ պահի ամենաարդիականներից էին: Խնդրի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես քաղաքացիների բողոքը համարում եմ արդարացի եւ այս 2 ընկերությունները պետք է իմանան, որ իրենց աշխատանքից այդքան էլ գոհ չեն»:

Աղբահանության համատարած խնդրին այսօր անդրադարձել է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, մասնավորապես «Ավան-Առինջ»-ի այն հատվածը, որտեղ գտնվում է «Նոր Զովք» սուպերմարկետը՝ իր հարակից տարածքի ողջ «հմայքով»:

«Նոր Զովք սուպերմարկետը իր կենցաղային արտաթորանքն ամեն օր շաղ է տալիս բնակիչների քթի առաջ` բնակելի տարածքում ստեղծելով հակահիգիենիկ իրավիճակ, գարշահոտություն եւ համաճարակի վտանգ։ Չնայած զրուցեցի «Նոր զովքի» պատասխանատուների հետ եւ իրենք նշեցին, որ իրենց «ատխոդը» միայն դատարկ տուփերն են, մինչդեռ` բնակիչները պնդում են միանգամայն հակառակը»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։ 

Պատգամավոր նշել է, որ ինչպես միշտ, արատավոր շրջան է ամռան այս տապին, երբ քաղաքը լի է զբոսաշրջիկներով: Անպարտաճանաչ կառույցների պատճառով Երեւանը վեր է ածվել աղբի թանգարանի` բաց երկնքի տակ։ «Սա այլանդակություն է, եւ մենք հետեւողական ենք լինելու, որ այն կազմակերպությունները, որ գալիս եւ քաղաքային իշխանության հետ անհասկանալի պայմանագրեր են կնքում, հետո բոլոր պատերին փակցնում են` «Մաքուր Երեւան» եւ «Աղբի տեղը աղբամանն է» օրինակելի կարգախոսները, պատասխան տան` թե ինչո՞ւ աղբի տեղը աղբամանը չէ եւ ինչո՞ւ Երեւանը մաքուր քաղաք չէ` իրենց վատ աշխատանքի պատճառով»,-գրել է նա:

Մայրաքաղաքի աղբահանության խնդրի հետ կապված ՀԺ-ն պարզաբանում խնդրեց «Սանիթեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Նուբարաշենի աղբավայրի խայտառակ ճանապարհների պատճառով իրենց մեքենաները պարբերաբար շարքից դուրս են գալիս եւ հնարավոր չի լինում դրանք շահագործել:

«Սանիթեք»-ի գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ աղբատար մեքենաները վերջերս սկսել են ավելի հաճախ փչանալ՝ հիմնականում Նուբարաշենի աղբավայր տանող անբարեկարգ ճանապարհի պատճառով: Նրա վստահեցմամբ՝ երբ աղբատար մեքենաները փչանում են, մինչև սարքելը ժամանակ է անցնում, ինչի պատճառով աղբահանման աշխատանքները հետաձգվում են, գրաֆիկը խախտվում, ըստ այդմ էլ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն հասցնում ժամանակին աղբը տարհանել:

«Տեխնիկական խնդիրներ ունեինք, որի համար իսկապես շատ ենք ցավում եւ մեր բնակիչների, համաքաղաքացիների ներողամտությունն ենք հայցում»,-ասաց Քրիստինե Հովհաննիսյանը:

Քրիստինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե քանի աղբատար ավտոմեքենա է տրամադրված մայրաքաղաքի աղբահանման համար: «Այս պահին գործող 35 ավտոմեքենա ունենք, իսկ ինչ վերաբերում է խնդրին, ապա ասեմ, որ անկախ ամեն ինչից՝ այն արագ կկարգավորվի, որովհետև տնօրինությունը նոր մեքնենաներ էլ է Հայաստան բերելու, եւ այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է»: Քրիստինե Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե մեքենաները որտեղից են բերվելու, սակայն վստահեցրեց, որ նոր մեքենաներով աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ Քրիստինե Հովհաննիսյանն ասաց, որ է՛լ ավելի հետևողական են աշխատում, որպեսզի հնարավորինս արագ տեմպերով կարգավորեն ստեղծված իրավիճակը:

Քաղաքացիներից շատերը, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել աղբահանության բացակայության հետ կապված, համացանցում հրապարակել են լուսանկարներ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով իր թաղամասի վիճակը: Լուսանկարներ կան մասնավորապես՝ Ավան-Առինջից, Նոր Նորքի զանգվածից, Համալիրին կից տարածքներից, Աջափնյակի վարչական շրջանից Շիրակի փողոցից, Մելքումով փողոցից, Դավիթաշեն վարչական շրջանից, Ազատության պողոտայից, Ներքին Շենգավիթի 11 փողոցից, Ռայկոմից, Մաշտոցի պողոտայից եւ այլ հատվածներից:

Լուսանկարներ՝

Ավան-Առինջ

Շիրակի փողոց

Ազատության պողոտա

Ներքին Շենգավիթի 11 փողոցից

Մելքումով փողոց

Տպել
7266 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին