Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը: 

ՀՀ վարչապետի աշխատակզմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:

Դեբորա Վետցելը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը, այդ թվում՝ բաց կառավարման, թափանցիկության բարձրացման և ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ: 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Տպել
2991 դիտում

ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. վարչապետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մոտ կայացել է երեխաների մասնակցությամբ քննարկում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա