Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել. Թորոսյանը բացահայտումների մասին

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն խիստ անհրաժեշտ: Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա շատ կարեւոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե՛ լուսավորչական աշխատանքով, թե՛ խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եւ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,- գրել էր նախարարը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա բացահայտման հետ կապված հարցին Թորոսյանը պատասխանեց. «Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրացնողն այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետեւ նույն ճակատագրին են արժանանալու»,- ասաց նախարարը:

Երեկ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

Տպել
3809 դիտում

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

Ամերիկահայ ամուսինները 500 հազար դոլար են փոխանցել Երևանում դպրոցի նորոգման համար և ցանկացել, որ այն իրենց անունը կրի

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Նոր պղնձաձուլարանը հսկայական հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսության եւ նոր ներդրումների ներգրավման համար. Մկրտչյան

Ավելի քան 200 ռազմագերի գտնվում է Ադրբեջանում, հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանց կյանքը վտանգված է. Վլադիմիր Վարդանյան

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ․ ինչպե՞ս մասնակցել

Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Շվեյցարիան Թուրքիային ներառել է Covid-19-ի համավարակի ռիսկային գոտիների ցանկում

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ գնացող հասարակական տրանսպորտը քաղաքի որոշ հատվածներից անվճար կլինի. մանրամասներ

Դերասան Հայկ Պետրոսյանն ամուսնացել է. խնջույքին, որպես տարոսիկներ, զույգը բաժանել է «Love is» մաստակներ (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը 2 շաբաթով կգործուղվի ԱՄՆ

Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել

Երեւանի Մոսկովյան 3 հասցեի տարածքը մինչեւ 2026 թվականը տրամադրվեց «Ոսկե ծիրան»-ին. ավագանին երկարաձգեց պայմանագիրը

Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր. պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին. Զոհրաբյան

ՄԻՊ-ն ու նախագահը Դավիթ Բեկում քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի ընդլայնման նպատակով նախարարությունը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել

Երթուղայինում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Առաջին խմբի բացասական արյուն է անհրաժեշտ. արյան բանկ

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի գերեզման

Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հաղորդակցություն է վարում իր պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ. ԱԻՊԾ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ

Էրդողանի կուսակցությունը հերքել է Դոնբաս սիրիացի վարձկաններ ուղարկելու լուրը

Լավ է քաղաքական գործիչը լինի գյուղերում, քան սոցցանցում. Սեդա Սաֆարյանը՝ քաղաքականություն մտնելու, Մարտի 1-ի գործի մասին

Սիրված «Լադանիվա» ֆրանսիական խումբն առաջին անգամ համերգ կունենա Երեւանում

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ի վերջո եկան համաձայնության

Գետահովիտում թունավորված ընտանիքի 2 անդամների վիճակը բավարար է. գտնվում են հսկողության տակ

Բանակցություններ որևէ ուժի հետ չունենք. Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ Քոչարյանին և նախկին ուժերին ուղղած կոչի մասին

Սահմանադրությամբ սփյուռքահայերը չեն կարող կառավարության անդամ լինել. ԼՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել հոդվածում

Ջհանգիրյանը Վարդազարյանի սենյակ չի ներխուժել. դուռը կապարազերծվել է հանձնաժողովի կողմից, տեսագրությունն էլ կա. ԲԴԽ

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից

«Երկարատեւ ու համառ ջանքերից հետո». ժամը 18:00-ին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը

Ընկերոջս ու իմ մարմինը քոր էր բռնել, եւ շատ վատ էինք. ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի մասին

Ոչ միայն չվերացրին ծառայողական մեքենաները, այլ ավելի շքեղ մեքենաներ են գնում. Գորգիսյան

ԱԽ-ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը (տեսանյութ)

Ռուսաստանը ծրագրում է փակել Սև ծովի մի մասը

Թրամփը կոչ է անում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է քննարկումների համար վերադառնալ Վաշինգտոն

Հայտարարված թվերը կարող են փոխվել. պատգամավորները՝ Փաշինյանի՝ ժամկետային ծառայությունը կրճատելու հայտարարության մասին

Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. պաշտպանն ու նախագահը այցելել են նաև Շուռնուխ