Նախկինում քաղաքական կամք չի եղել. Ալիկ Սարգսյանը «բոչկա» է գլորում Վովա Գասպարյանի վրա

«Մարդիկ իրենց գործն են անում, նորմալ եմ գնահատում: Դա ժամանակի եւ իշխանությունների պահանջն է՝ մարդիկ էլ այդ ուղղությամբ զարկ են տվել, նորմալ աշխատում են, ինֆորմացիա են իրացում: Ես ո՞նց կարող եմ վատ բան ասել, իրենց գործ են անում»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իրավապահների ակտիվ գործողությունների մասին:

Հարցին՝ համապատասխան տեղեկատվությունը նախկինում չկա՞ր, որ իրավապահներն անգործության էին մատնված, մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի ներկա գործերի հետ կապված, նախկին ոստիկանապետը պատասխանեց.

«Նախկինում, եթե եղել է, չի իրացվել, իսկ պատասխանը ես չէ, որ պետք է տամ: Ի՞նչ ասեմ՝ բացիթողի վիճակ է եղել, որ իրավիճակը հանգեցրել է սրան: Այսօր, որ տարբեր բացահայտումներ են լինում, այդ մասին են խոսում: Միգուցե այն ժամանակ ինֆորմացիան լսել են, բայց չեն խորացրել»:

Ալիկ Սարգսյանը կարծում է, որ նախկինում քաղաքական կամքի բացակայությունը թույլ չի տվել իրավապահներին ազատ գործել: «Եթե քաղաքական կամք լիներ, այսպիսի վիճակ չէր լինի, կանխված կլիներ: Այսօր էլ մարդիկ պատասխանատվության չէին ենթարկվի: Ինչ ասեմ, սա պարզ է»,- ասաց նա:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, թե մտավախություն չունի, որ ստուգումների արդյունքում կբացահայտվեն կեղծիքներ կամ կոռուպցիոն սկանդալներ, որոնք կապված են իր ղեկավարման հետ:

«Իմ ղեկավարման շրջանում ոստիկանությունում որեւէ կեղծիք չի կատարվել: Ոստիկանությունն աշխատել է առանց որեւէ պատվերների՝ հանգիստ եղեք»,- մասնավորապես, ասաց Ալիկ Սարգսյանը:

ՀԺ-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Վալերի Օսիպյանի աշխատանքը, պարզվեց, որ նախկին ոստիկանապետը չի ճանաչում նոր ոստիկանապետին, որը նախկինում իր ենթականերից է եղել:

«Օսիպյանն ո՞վ է»,- զարմացած հարցրեց Սարգսյանը, իսկ երբ նրա հիշողությունը թարմացրեցինք եւ հետաքրքրվեցինք, թե չի ճանաչու՞մ ոստիկանապետին, պատգամավորն ասաց. «Հա, ճանաչում եմ: Նորմալ, բարեխիղճ տղա է, թող աշխատի: Վատ բան չեմ ասի»:

Անդրադառնալով Ալիկ Սարգսյանի այն պատասխաններին, որ նախկինում քաղաքական կամք չի եղել եւ միաժամանակ իր ղեկավարման օրոք ամեն ինչ արդար է եղել, ստացվում է, որ նա ակնարկում է Վլադիմիր Գասպարյանին ղեկավարման շրջանը: 

Տպել
6443 դիտում

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա