Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Փախստականների և քաղաքացիություն չուենցող անձանց պաշտպանության ֆրանսիական գործակալության (OFPRA) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Էմանուել Շարիերի գլխավորությամբ: 

ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեպքերի քննության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: 

Պատվիրակության ներկայացուցիչները կարևոր են համարել Հայաստանում  ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների տեմպը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ շեշտել է, որ դրա հիմքում ընկած է ինչպես իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, այնպես էլ օրենքի առջև բոլորի հավասարության և պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ համակարգի կողմից դրսևորվող հետևողականությունը: Նա ներկայացրել է այս ոլորտում նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ կանգ առնելով ապօրինի հարստացման քրեականացման, գույք և եկամուտ հայտարարագրող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա:

 Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ մասնավորապես ընտանեկան բռնությունների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն ակտիվացել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված և այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխություններով, որոնց հիման վրա նմանատիպ դեպքերում դատախազներն արդեն իրացնում են ընդհանուր կարգով քրեական գործ հարուցելու իրենց վերապահված նոր իրավասությունը, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Պարոն Մելքոնյանն ընդգծել է, որ այս գործերով մասնագիտացած դատախազների առանձնացումը մեծապես նպաստում է քննությունների որակին և արդյունավետությանը: 

Որպես քրեադատավարական պրակտիկայի վրա էական ազդեցություն ունեցող բարեփոխումներ՝ Դավիթ Մելքոնյանն առանձնացրել է հատկապես որպես խափանման միջոց կալանավորման կիրառման, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի ոլորտներում ՄԻԵԴ չափորոշիչների՝ Հայաստանում ներդրման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության առաջանցիկ նախաձեռնությունները և այս ոլորտում մասնագիտական ու հանրային շրջանակների հետ երկխոսության մթնոլորտի հաստատումը: 

Անդրադառնալով անօրինական միգրացիայի դեմ պայքարին՝ նշվել է, այս ոլորտում քրեաիրավական պաշտպանության մեխանիզմները գործում են բարձր մակարդակով: Դեռևս 2014թ. Հայաստանում քրեականացվել է անօրինական միգրացիան, և նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դինամիկ ավելացման վիճակագրությունը վկայում է, որ պայքարն այս ուղղությամբ ավելի ու ավելի հետևողական և արդյունավետ է դառնում: 

Կողմերը քննարկել են այս ոլորտում համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր:

Տպել
865 դիտում

Բոինգը ցանկանում է վերսկսել 737 MAX տեսակի ինքնաթիռի գործարկումը

Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ․ Գեւորգ Պետրոսյանը՝ բուհերում աշխատող եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Կնոջս ատամները ոչ մարզպետի, ոչ էլ ուրիշի ատամնաբուժարանում չենք սարքել

Խոշոր հրդեհ է Բաքվում․ այրվում է Diqlas առևտրի կենտրոնը

ՀԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից․ հանդիպում դատախազությունում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը․ խորհրդարանում այսօր հյուր են Վարդանանց ասպետներ դպրոցի սաները

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար Թրամփն առաջին միլիարդը ստացավ Պենտագոնից

Մյուլլերի զեկույցի եզրակացությունը. սպառիչ պատասխաննե՞ր, թե՞ նոր հարցեր

Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան

Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Վարչապետը կանչում է ֆուտբոլ դիտելու՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտում

Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. մառախուղ, մերկասառույց, բուք է առկա ճանապարհներին

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են 2020-ին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը

Հաղթանակի կարևոր նախապայմանը պարտվելուց չվախենալն է. Փաշինյանը՝ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին