Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. ԿԳ նախարարը բժշկական համալսարանում էր

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն երեկ հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա են որոշակի խնդիրներ՝ բուհում դասապրոցեսի, քննությունների կազմակերպման, կրեդիտների հաշվարկման հետ կապված: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ այդ խնդիրների լուծումները քննարկել նաեւ ձեզ հետ: Եվ քանի որ ԵՊԲՀ-ը պրոֆիլային բուհ է, եւ միջգերատեսչական շփումներ է առաջացնում, խնդրել եմ այս հանդիպմանը ներկա գտնվել նաեւ առողջապահության նախարարին»,- դիմելով ներկաներին՝ նշել է Արայիկ Հարությունյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձել է որակյալ կադրերի պատրաստման, կլինիկական օրդինատուրայի տեղերի եւ ծրագրերի, մասնագիտությունների բաշխման խնդիրներին: Նրա խոսքով՝ հետայսու Առողջապահության նախարարությունը, ԿԳՆ-ի եւ բուհի հետ համատեղ, առավել ակտիվ ներգրավվածություն է ունենալու բազմաթիվ գործընթացներում:

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի պատմությունը, որոշակի վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ բուհի զարգացման հեռանկարները:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են բուհական համակարգում սպասվող փոփոխությունների ընթացքի, կրթության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ կադրերի պատրաստման, ընդունելության քննությունների կազմակերպման, ինչպես նաեւ ոչ պետական բժշկական ուսհաստատությունների լիցենզավորման հետ կապված հարցեր:Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը միտված է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները, սակայն արդյունավետ օգտագործելու համար դրանք պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: Նա նաեւ նշել է, որ տարեցտարի գիտությունը հեռացել է բուհերից, որը բացասական ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության ոլորտի վրա: «Պետք է անենք հնարավորը, որ գիտությունը վերադառնա բուհեր, որի արդյունքում կբարձրանա նաեւ կրթության ընդհանուր որակը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաեւ բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման, բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների մեծացման, մրցակցային դաշտի ապահովման եւ այլ հարցերի: 

Տպել
1010 դիտում

Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կասեն. Սիբիլը շքերթի հատուկ հյուրն է

Երևանում և ևս 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ