Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ

18/07/2018 schedule10:22

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ:

«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձեւակերպել եմ հետեւյալ կերպ, որի մի մասը «Կոմերսանտ»-ը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել: Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձեւաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարեւոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

«Կոմերսանտ»-ը գրել էր, որ ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին, քանի որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որ տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիներ:

Տպել
2298 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար